18.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների:Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 16։00-ին ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, Մշակույթի տան փոքր դահլիճում տեղի կունենա «ԿՈՒՊՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած՝ երկրորդային հումքային նյութերից պղնձի ձուլման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ...
Մանրամասն |
|
27.08.25
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ՆՎԵՐ-ՓԱԹԵԹՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ
|
Նոր ուսումնական տարվա մեկնարկին, չխախտելով տարիների ավանդույթը, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հանձնարարությամբ, համայնքի բյուջեի միջոցներով Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր բնակավայրերի շուրջ 140 առաջին դասարանցիներ սեպտեմբերի 1-ին կստանան գրենական պիտույքների նվեր-փաթեթներ։
|
|
25.08.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑԵՐԸ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի աշխատանքային երկուշաբթին սկսվեց շինհրապարակներ շրջայցով։Այս օրերին Բյուրեղավան քաղաքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ մարզադպրոցի, սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու, Մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակներում խաղահրապարակների կառուցում և լայնամասշտաբ ասֆալտապատում։ Համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ համայնքի ղեկավարն այցելեց 29, 30, 33 շենքերի բակ, որտեղ իրականացվելու է ասֆալտապատման և մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ Հակոբ Բալասյանը համայնքապետարանի աշխատակազմի «Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության» բաժնի պետ Տիգրան Հովսեփյանի և 29, 30, 33 ...
Մանրամասն |
|
22.08.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ Ս․ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ Է
|
Բյուրեղավանում համայնքային նշանակություն ունեցող ճանապարհների բարեկարգման ընթացքը ակտիվ է՝ որի մեջ ընդգրկված է Ս․ Վարդանյան փողոցը։ Փողոցում այս պահին իրականացվում է մայթերին բազալտե եզրաշերտի տեղադրման աշխատանքներ։ Ծրագիրն իրականացվում է համայնք- պետություն համագործակցությամբ, համայնք` 65%, պետություն` 35%: Ընդհանուր առմամբ 2025 թվականին սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան քաղաքում իրականացվելու է 15445 քմ ասֆալտապատում և 1136 գծամետր բազալտե եզրաքարերի տեղադրում։
|
|
21.08.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆՐԻՆ
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ 2025 թվականի ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ից 17-ը Հունգարիայի Զանկա քաղաքում գտնվող ճամբար մեկնեցին ԼՂ-ից բռնի տեղահանված և Կոտայքի մարզում բնակվող 6-15 տարեկան երեխաներ։ Բյուրեղավան համայնքից մեկնեց 9 երեխա՝ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ, մանկավարժ Աննա Ազիբեկյանի գլխավորությամբ։ Խումբն արդեն վերադարձել է և օգոստոսի 20-ին համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը հյուրընկալեց երեխաներին ու նրանց ղեկավարին։ Համայնքի ղեկավարը մտքեր փոխանակեց երեխաների հետ, հետաքրքրվեց ճամբարային կյանքից։ Երեխաները պատմեցին իրենց անցկացրած ...
Մանրամասն |
|
19.08.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն օգոստոսի 19-ին անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Հանդիպում-քննարկումն ընթացավ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման աշխատանքների հեղինակային հսկողություն իրականացնող և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին նաև համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Պատասխանատուները համայնքի ղեկավարին զեկուցեցին ընթացող աշխատանքների մասին: Հակոբ Բալասյանը հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ: Խորհրդակցությունից հետո ներկաներն այցելեցին Ս. Վարդանյան փողոց, տեղում ծանոթացան ասֆալտապատման գործընթացին:
|
|
18.08.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքապետարանում աշխատանքային շաբաթը մեկնարկել է խորհրդակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա էին համայնքապետարանի ղեկավար կազմն ու ոլորտային պատասխանատուները։ Քննարկվեցին մի շարք հրատապ և կարևոր հարցեր։ Ներկաները համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին զեկուցեցին նախորդ հանձնարարականների ընթացքը և կատարված աշխատանքները։ Քննարկման ավարտին համայնքի ղեկավարի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ, մասնավորապես՝-ուսումնասիրել Բյուրեղավան քաղաքի բազմաբնակարան շենքերի նկուղները ապօրինի, ոչ նպատակային օգտագործելու համար շենքի բնակիչներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը։ -նախապատրաստել «Արև» մանկապարտեզի շենքի և բակի հիմնանորոգման փոփոխված հայտը։ -իրականացնել համայնքի ...
Մանրամասն |
|
15.08.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
Բյուրեղավանում շարունակվում են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքները: Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, համայնքապետարանի համապատասխան ոլորտի մասնագետների հետ այցելել է Ս. Վարդանյան փողոց և հետևել սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքների ընթացքին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |