29.07.25
ՄԱՍՆԱԿՑԵՔ ԵՌՕՐՅԱ ԳԱՂԱՓԱՐԱԹՈՆԻՆ
|
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 15-17-ը Գեղարքունիքի մարզում կազմակերպում է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն:Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և, լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն:Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները: Դե իսկ լավագույն 10 նախագծերը կստանան ֆինանսավորում՝ իրենց գաղափարները իրագործելու համար:Դասընթացները անվճար են, իսկ կեցության ...
Մանրամասն |
|
29.07.25
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՇՈՒՏՈՎ
|
2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բյուրեղավան համայնքում նախատեսվում է իրականացնել համայնքային ճանապարհների աֆալտապատման, մայթերի հարթեցման և եզրաքարերի (բազալտե) նորացման լայնածավալ աշխատանքներ։ Աշխատանքները կատարվելու են Բյուրեղավան քաղաքի տարբեր հատվածներում։ Ընդհանուր առմամբ իրականացվելու է 15445 քմ ասֆալտապատում և 1136 գծամետր բազալտե եզրաքարերի տեղադրում։ Նախատեսված է՝ Բյուրեղավանի Ս․Վարդանյանի փողոցը, 11, 26, 29, 30, 33, 38, 42, 43, շենքերի բակերը, 20, 25, 34 շենքերի հարակից տարածքները, Հայրենադարձ թաղամասի ևս մեկ փողոց, քաղաքային գերեզմանատուն տանող ճանապարհը։ Օրենքով սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ։ Հետագա աշխատանքների մասին հաջորդիվ ։
|
|
23.07.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՈՒՄ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՂԹԱԾ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Բյուրեղավան քաղաքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում Վ. Սարգսյան փողոցի 11, 26, 34 և Օղակաձև փողոցի 50 շենքերի տարածքում խաղհրապարակների կառուցման աշխատանքները։ Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ շինարարության որակի տեխնիկական հսկողություն, հեղինակային հսկողություն իրականացնոցնող կազմակերպությունների ներկայացուցիչների և կապալառու ընկերության նեկայացուցչի մասնակցությամբ։ Համայնքի ղեկավարը կարևորեց շինարարական աշխատանքները կազմակերպել նախագծին համապատասխան, պատշաճ և որակով, չշեղվել նախագծով նախատեսված ժամանակացույցից։ Վերոնշյալ շենքների բնակիչները շուտով կունենան նոր խաղահրապարակ՝ ...
Մանրամասն |
|
22.07.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏՎՈԳԻՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՊԱՐԱԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԼՏԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր հյուրընկալել է վերջերս Ռումինիայի Կլուժ-Նոպոկա քաղաքից հաղթանակով վերադարձած, Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում, ձախ և աջ ձեռքերով մրցման արդյունքում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վալտեր Հարությունյանին։ Համայնքի ղեկավարը պատվոգիր է հանձնել մարզիկին, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նման կարևոր հաղթանակի համար և հպարտությամբ շեշտել, որ արդեն իսկ մեծ հաջողություն է չեմպիոնի տիտղոս նվաճելը։ Մտերմիկ սեղանի շուրջ՝ չեմպիոնի և նրա հոր հետ զրուցել են մարզիկի ձեռքբերումների ու հաղթանակների մասին, քննարկել ոլորտում առկա խնդիրները՝ վստահեցնելով, որ հնարավորության սահմաններում միշտ պատրաստակամ է աջակցել։ Վալտեր ...
Մանրամասն |
|
21.07.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր՝ հուլիսի 21-ին համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքների կատարողականը, առաջիկա ծրագրերը և առկա խնդիրների լուծման ուղիները։ Խորհրդակցությանը մասնակցում էին վարչական ղեկավարները, համայնքային կառույցների ղեկավարները և համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Քննարկման ընթացքում շեշտադրվեց ոլորտում արդյունավետության բարձրացման, աշխատանքների ակտիվացման և գործընթացների օպտիմալացման անհրաժեշտությունը։ Տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ ներկայացված խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ։
|
|
21.07.25
ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է ՋՐԱԲԵՐ ԳՅՈՒՂԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԸ
|
Այսուհետ Ջրաբեր գյուղի 3-րդ փողոցի բնակիչները գիշերային ժամերին ապահոված կլինեն լուսավորությամբ։ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հանձնարարականով ընդլայնվել է Ջրաբեր գյուղի 3-րդ փողոցի գիշերային լուսավորության ցանցը։ Ավելացվել են լուսատուները։ Աշխատանքները կատարվել են Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից։ Այդ առիթով բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել։
|
|
18.07.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
|
Ամառային արձակուրդների լավագույն նվերը երեխաներին։ Համայնքի փոքրիկներին մատուցվեց հրաշալի անակնակալ. Բյուրեղավանի 10 և 22 շենքերի հարակից տարածքում շահագործման հանձնվեց նոր խաղահրապարակ։ Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը համայնքապետարանի աշխատակազմի մասնագետների հետ ներկա է գտնվել խաղահրապարակի բացմանը։ Այն իրականացվել է մասնակցային բյուջետավորում 2024 թվականի ծրագրով՝ կամավոր մասնակցության շրջանակներում։ Այդ նպատակով ծախսվել է 5 մլն 771 հազար դրամ՝ համայնքի բյուջեի միջոցներից։ Համայնքի ղեկավարը փորձեց խաղասարքերի ամրությունը, շփվեց երեխաների հետ՝ փոքրիկ բնակիչների ուրախությանը չափ չկար, զրույցի բռնվեց նաև բնակիչների հետ։ Բնակիչները պատրաստակամություն հայտնեցին պահպանել ...
Մանրամասն |
|
17.07.25
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
|
Համայնքի բյուջեի միջոցներով ավարտին են մոտենում ասֆալտապատ տարածքների փոսային նորոգման աշխատանքները։ Իրականացվել են շուրջ 3000 քմ փողոցների նորոգման աշխատանքներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |