03.12.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի՛ հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 2-ից արդեն իսկ կիրառվում են ընթացիկ տարվա հարկային պարտավորությունների տույժեր։ Կրկին հորդորում ենք կատարել` -փոխադրամիջոցի, -անշարժ գույքի /գույքահարկ,հողի հարկ/, -աղբահանության վարձավճարների պարտավորությունները: Հարկատեսակների չափի և վճարման կարգի մասին կարող եք տեղեկանալ՝ այցելելով Բյուրեղավանի համայնքապետարանի քաղաքացիների սպասրկման գրասենյակ։
|
|
02.12.24
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԿԱ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հայաստանի Հանրապետության և Բալթյան երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությունն ակտիվացնելու և արդյունավետ դարձնելու նպատակով՝ Հայաստանի և Բալթյան երկրների (Լիտվա, Լատվիա, Էստոնիա) միջև ընթացիկ համագործակցության, ինչպես նաև հեռանկարային ծրագրերի և դրանց վերաբերյալ առաջարկների մասին:Միաժամանակ հայտնում ենք, որ Լիտվայի հետ ապակենտրոնացված ձևաչափով համագործակցություն է հաստատված և որոշակի գործունեություն է իրականացվում Արմավիր և Վիսագինաս, Դիլիջան և Վարենա քաղաքների միջև։Տեղեկացնում ենք նաև, որ առանց էական զարգացումների քննարկման փուլում են գտնվում․-Երևանը և Վիլնյուսը քույր քաղաքներ հռչակելու և համագործակցության հուշագիր ստորագրելու հայկական կողմի առաջարկը,-Վանաձորի և Լիտվայի Կաունաս կամ Կլայպեդա ...
Մանրամասն |
|
02.12.24
ԿՈՄԻՏԱՍ 155
|
Բյուրեղավանի «Մարզամշակութային կենտրոնի» նախաձեռնությամբ՝ ծրագրի հեղինակ Նվարդ Ալավերդյան, կայացավ գրական-երաժշտական երեկո` նվիրված հայ հոգևոր, ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 155-ամյակին։Մշակույթի կենտրոնի դահլիճը Կոմիտաս էր շնչում։ Հոբելյանի առիթով հատուկ հյուր էր երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանը։ Նա ներկայացրեց վարդապետի անցած ուղղին, պատմեց պատմություններ, որոնց հանդիսատեսը ծանոթ չէր, երեկոյի վերջում արտահայտեց նաև իր հիացմունքը միջոցառման մասին։Կատարումներով հանդես եկան մշակույթի ...
Մանրամասն |
|
02.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ գործընկերներ և քաղաքացիներ Միասնական սոցիալական ծառայության Աբովյանի տարածքային կենտրոնը սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու Կարիերայի տոնավաճառին, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-16:00, ք. Աբովյանի Երաժշտական դպրոց (Օգոստոսի 23 ի փող.): «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով այս միջոցառումը կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում: Նախագծի հիմնական նպատակն է աջակցել աշխատանք փնտրող անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը: Թեպետ գլխավոր շահառուները Լեռնային Ղարաբաղից բռնի ...
Մանրամասն |
|
28.11.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԿԱՆԻՇ ԱՄՍԱԳՐԻՆ
|
«Հուսով եմ՝ Մարիամ Աստվածածին եկեղեցին կդառնա Բյուրեղավան համայնքի հոգևոր կյանքի վերածնունդը և քաղաքի դեմքը»Հակոբ ԲալասյանԿանոնավորություն ամեն ինչում։ Այսպես կարելի է բնորոշել կարգապահությամբ աչքի ընկնող Բյուրեղավան խոշորացված համայնքը։ Համայնքին բնորոշ այս գիծն ակնհայտ է համայնքի մաքրությամբ, կատարվող աշխատանքի հերթականությամբ, զարգացման ռիթմի համաչափությամբ։ Համայնքի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր բնակավայր, ըստ խնդիրների առաջնահերթության, թեև ունի զարգացման իր ընթացքը, սակայն միավորման կետը մեկն է՝ հոգևոր միասնությունը։ Բյուրեղավանում գրեթե ավարտին է հասցվում Մարիամ Աստվածածին եկեղեցու կառուցումը։ Կարևոր ձեռնարկ, որը զորեղացնում է ոչ միայն բյուրեղավանցիներին, այլև՝ ...
Մանրամասն |
|
27.11.24
ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Նոյեմբերի 26-ը տոնական էր Բյուրեղավանի ԱՐԵՎ մանկապարտեզի անձնակազմի, սաների, ծնողների և հյուրերի համար: Օրվա թեման՝ «Ոսկե աշուն»: Մեծ շուքով ներկայացվեց «Գունեղ աշուն» խորագիրը կրող հանդեսը՝ մանկապարտեզի միջին սաների մասնակցությամբ՝ դաստիարակ Մայրամ Ստեփանյան։ Դահլիճը ողողված էր աշնան գունեղ ներկապնակով։ Մանկապարտեզի սաները գեղարվեստական ելույթներով՝ երգ ու պարով, ասմունքով գովերգեցին բերքառատ աշունը: Հանդեսի նպատակն էր նաև երեխաների մեջ գեղագիտական ճաշակի ձևավորումը, հայրենասիրական դաստիարակության սերմանումը:Աշնանային ցերեկույթին ներկա էր Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ, ոլորտի պատասխանատու Զարուհի Ապրեսյանը։ ...
Մանրամասն |
|
27.11.24
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՑՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ, ԿԱՅԱՑԵԼ Է ՆԻՍՏ
|
Բյուրեղավանի համայնքապետարանում համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի մասնակցությամբ տեղի ունենացավ քննարկում' Բյուրեղավան համայնքի 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ընթացքի վերաբերյալ։ Մասնակցային բյուջետավորման կառավարման անդամները և ոլորտային պատասխանատուները համայնքի ղեկավարին ներկայացրին իրականացվող աշխատանքների ընթացքը, մասնավորապես' քվերակության արդյունքները։ Քվեարկության փուլն ավարտված է, և այս պահին գործընթացը գտնվում է քվերակությամբ ընտրված ծրագրի իրագործման պլանավորման փուլում, ինչի շրջանակում անհրաժեշտ է պատվիրել ընտրված առաջարկի նախագիծը։ Հակոբ Բալասյանն արեց իր դիտարկումները, առաջարկեց գործողությունները կատարեն սահմանված կարգով, ծրագրի իրականացման քայլերի հաջորդականությամբ։
|
|
26.11.24
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
|
Բյուրեղավան քաղաքի 33 շենքի կոյուղու խնդիրը համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է։ Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի անմիջական մասնակցությամբ և «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանավորվածության արդյունքում խնդիրը առաջիկայում կկարգավորվի։ Արդեն տեղյակ եք, որ օրեր առաջ «Բյուրեղավան» համատիրության աշխատակիցները փորձել են տարածքում մաքրման աշխատանքներ կատարել, սակայն հանդիպել են բնակիչների դիմադրությանը. 33 շենքի մի խումբ բնակիչներ, ավագանու անդամ Ավագ Սահակյանի գլխավորությամբ, թույլ չեն տվել ժամանակավոր լուծում տալ խնդրին, որպեսզի կոյուղաջուրը ամբողջ բակով չտարածվի։Այսօր վերոնշյալ բակի բնակիչների 20 ինքնակամ, ապօրինի կառուցած ավտոտնակ կանգնած են քանդման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |