Հանձնարարվեց.
Ն․ Շուշանյանին և Լ․ Պողոսյանին՝ - ակտիվ կերպով իրականացնել տեղական տուրքերի և վճարների հավաքագրման աշխատանքները, - պարտավորությունների վերաբերյալ ծանուցումներ ուղարկել հարկ չվճարողներին և անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնել վարչական վարույթներ սահմանելու մասին։
Մ․ Միքայելյանին՝ - ներկայացնել 2025 թվականի հունվար և փետրվար ամիսներին պոլիկլինիկայի ստացած եկամուտների և կատարված ծախսերի մանրամասն տեղեկատվություն։
Վ․ Հայրապետյանին՝ - ներկայացնել առաջարկություն այն մասին, թե Բյուրեղավան քաղաքի հուշարձանի շրջակայքում ինչ ծառատեսակներ տնկել և որ մասում, - թարմացնել Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հանդերձանքը՝ ապահովելով որ միշտ կրեն դրանք, - համայնքի շենքերի բակերի մաքրման աշխատանքներն այնպես կազմակերպել, որ ամեն բակում լինի պատասխանատու աշխատակից, և աշխատանքների վերաբերյալ ներկայացնել առաջարկություն։
Վ․ Հայրապետյանին և ՀՈԱԿ-ների տնօրեններին՝ - թարմացնել համայնքի զբոսայգիների և ՀՈԱԿ-ների տարածքների ներկված ցանկապատերը, - խիստ հետևողական լինել ներքին կարգապահական կանոնների նկատմամբ։
Դ․ Դանիելյանին՝ - կարգավորել Բյուրեղավան համայնքի ոռոգման համակարգի ներքին ցանցի կառուցման և վերանորոգման աշխատանքների ավարտական ակտի վերաբերյալ հարցը։
Մ․ Կարապետյանին և Մ․ Խաչատրյանին՝ - մեկ շաբաթվա ընթացքում հավաքել պատմական նյութեր Բյուրեղավան քաղաքի վերաբերյալ։
Լ․ Պողոսյանին՝ - այսօր ներկայացնել տեղեկություն 2025 թվականին նախատեսված ծրագրերի և դրանց արժեքների մասին։
Լ․ Ավուշյանին՝ - իրականացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթների նախապատրաստական աշխատանքները։
Վ․ Մարտիրոսյանին՝ - հայտարարել մրցույթ փողոցային լուսավորության (արևային) համակարգի նախագծի կազմման աշխատանքներ ձեռք բերելու համար, - հայտարարել մրցույթ «Թափոնների տեսակավորումը՝ պատասխանատու վերաբերմունքի սկիզբ» ծրագրի համար տեսակավորման տարաներ ձեռք բերելու համար։
Դ․ Դանիելյանին և Ա․ Հարությունյանին՝ - քննարկել կարուսելների տեղադրման վայրը Նոռնուս գյուղում։
Ն․ Շուշանյանին՝ -ուսումնասիրել Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամասի` համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանների վիճակը և ներկայացնել տեղեկանք։ |