Որոշում N 476-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 15 սեպտեմբերի 2025 թվականի N 476-Ա | «ԳԵՎՈՐԳ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 41-Ն որոշումն ու Գևորգ Համլետի Համբարձումյանի դիմումը՝ որոշում եմ. 1.Թույլատրել «Գևորգ Համբարձումյան Համլետի» անհատ ձեռնարկատիրոջը Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 2/84 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման գործունեության համար առանձնացված շենքի ճակատային մասում փակցնել 7 մ x 0․38 մ չափի մեկ պաստառ (Թույլտվություն թիվ ԱԳ-15 կցվում է):
2.«Գևորգ Համբարձումյան Համլետի» անհատ ձեռնարկատիրոջը՝ 1)կնքել գովազդի տեղադրման պայմանագիր Բյուրեղավան համայնքի հետ. 2)Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202411 հաշվեհամարին վճարել ամսական 3990 (երեք հազար ինն հարյուր իննսուն) դրամ տեղական տուրք` արտաքին այլ գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հաստատված թույլտվությունը «Գևորգ Համբարձումյան Համլետի» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: | ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(413.50 Կբ)
Թույլտվություն թիվ ԱԳ-15 |
 |
(21.49 Կբ)
Պայմանագիր N 15 |
 |
(165.47 Կբ)
Որոշում N 476-Ա |
|
| | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|