Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Արևիկ Կիրակոսյանի հայտը` որոշում եմ.
1.Արևիկ Կիրակոսյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 30/59 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0024 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝07-003-0037-0198, վկայական N 04072022-07-0037) ավտոտնակի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 31 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Արևիկ Կիրակոսյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: