Շախմատի միջազգային օրը տոնվում է հուլիսի 20-ին սկսած 1966 թ-ից ամբողջ աշխարհում` Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ (հիմնադրվել է 1924թ-ին): Խաղի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարում ծագել է շախմատի նախատիպը` չատուրանգա խաղը: Իսկ խաղի անվանումը պարսկերեն ծագում ունի ("շախ մատ") և նշանակում է "շահը մեռավ":
Շախմատը սեղանի խաղ է 64-վանդականոց տախտակի վրա` 32 ֆիգուրաներով (16 սպիտակ և 16 սև): Շախմատ խաղում են երկու հոգով, և խաղի նպատակն է` մատ անել հակառակորդի թագավորին: