ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Նշվում է գիտելիքի, գրի և դպրության օր, ինչպես նաև նոր ուսումնական տարվա տոն: Ավանդաբար, այդ օրը անցկացվում են տոնական հանդիսություններ, հնչում է ավանդական "առաջին զանգը": Սեպտեմբերի 1-ը տոն է բոլոր դպրոցականների, ուսուցիչների, ուսանողների ու դասախոսների համար: Հայաստանը կարող է հպարտանալ իր գիտնականներով: Նրանցից են աստղաֆիզիկայի հիմնադիր ԽՍՀՄ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, ֆիզիկոս Ա. Ալիխանյանը, գունավոր հեռուստացույցի գյուտարար Հովհաննես Ադամյանը, բիոքիմիկոս Նորայր Սիսակյանը, ինչպես նաև լեզվագետ Հրաչյա Աճառյանը, Օրբելիների հայտնի ընտանիքը:
|