29.04.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Աշխատանքային երկուշաբթին համայնքապետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը այսօր գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, բաժինների պետերի, ոլորտային պատասխանատունների և համայնքային կառույցների ղեկավարների հետ։Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ համայնքի ղեկավարի կողմից արվել են դիտարկումներ և տրվել են հանձնարարականներ։«Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վոլոդյա Հայրապետյանը տեղեկացրեց, որ ծառատունկն ավարտել են, և այս պահին կատարվում են ծառերի կրապատման և թունաքիմիկատներով մշակման աշխատանքներ։ Առաջիկայում «Հավերժության» պուրակում ...
Մանրամասն |
|
27.04.24
ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ
|
Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ՀՀ-ում նշվում է Քաղաքացու օր: Օրվա առիթով Բյուրեղավան համայնքում տեղի ունեցան միջոցառումներ՝ բանախոսություն և մշակութային ծրագիր: Քաղաքացու օրը մեկնարկեց Բյուրեղավանի Մշակույթի տան բակում: Ծրագրում՝ Բյուրեղավանի «Ծիլք» ազգագրական համույթի կատարումներն են և արվեստի դպրոցի, «Խանգելդյան Արտ» նկարչական խմբակների սաների աշխատանքների ցուցադրությունը:Մշակույթի տան փոքր դահլիճում կայացավ բանախոսության փուլը՝ «Հայրենիքը պետությունն է. Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագրով: Ներկա էին Մշակույթի տան աշխատակիցներ, արվեստի դպրոցի դասատուներ, ավագ դպրոցի աշակերտներ, քաղաքացիներ:Բանախոս՝ «Բարեկամություն» պարի համույթի ...
Մանրամասն |
|
26.04.24
«ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ» ՀԱՆԴԵՍ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանի գլխավորությամբ, համայնքապետարանի համապատասխան ոլորտի աշխատակիցները մասնակցեցին «Արև» մանկապարտեզի միջին Ա խմբի հանդեսին։ Հանդեսը կրում էր «ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ» խորագիրը։ Մեր հրաշամանուկներն առաջին անգամը չէ, որ փայլեցին բեմում՝ երգեցին, պարեցին ու արտասանեցին։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովակիմյանի և դաստիարակ Մարիամ Ստեփանյանի համատեղ աշխատանքի արդյունքում է ծնվել «Գտնված երազ» ներկայացումը, որը բարություն տարածելու և աշխարհը դեպի լավը փոխելու մասին է։
|
|
25.04.24
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած ...
Մանրամասն |
|
25.04.24
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԵՐԱԶԻՆՎԵԼ
|
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն շարունակում է համալրվել նոր սարքավորումներով։ Ձեռք է բերվել էնդոսկոպիկ ապարատ։
|
|
24.04.24
ԱՊՐԻԼ 24 ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
|
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Բյուրեղավան համանքի ղեկավար կազմը՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ, անհատ քաղաքացիներ:
|
|
22.04.24
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ
|
Քաղաքի տարբեր հատվածներում ՀՈԱԿ-ի աշխատակիցները տնկել են տուաներ, ակացիաներ և սոճիներ։ Ծառեր են տնկվել 17, 18 շենքերի բակում, 24 շենքի հետնամասում, 1-ին փողոց և Վազգեն Սարգսյան խաչմերուկի աջ և ձախ հատվածներում, Ռոբերտ Հայրապետյանի անվան պուրակի տարածքում և քաղաքային այգում, իսկ Հավերժության պուրակում չորացած ու վնասված տուաները փոխարինվել են նորով։
|
|
22.04.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և համայնքային կառույցների ղեկավարների հետ։Անդրադարձ կատարվեց առողջապահական ոլորտին..համայնքի ղեկավարին զեկուցվեց, որ ռենտգեն-ախտորոշման կաբինետը բերվում է վերջնական տեսքի և մնացել է ճառագայթակլանիչ պատուհանի տեղադրումը,.Բյուրեղավանի պոլիկլինիկան ձեռք է բերել էնդոսկոպիկ ապարատ,. ջրծաղիկ հիվանդության ակտիվացում է նկատվում։Քննարկվեցին աղբահանության հետ կապված հարցեր, մասնավորապես՝ հանգստյան օրերին Նուռնուսի Այգեգործական թաղամասում իրականացվող աղբահանության աշխատանքներին, բնակիչների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |