Նուռնուս գյուղի հարգելի՛ բնակիչներ,
Նուռնուս գյուղի բնակիչներին տեղում բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու նպատակով սույն թվականի հունիսի 4-ին ժամը 10:00-ից գյուղի բուժակ-մանկաբարձական կետում աշխատելու է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» բժշկական խումբը ընտանեկան բժշկի, գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի, սրտաբանի, անոթային վիրաբույժի, էնդոկրինոլոգի ներգրավվմամբ:
Ըստ բժշկական ցուցումների կատարվելու են սոնոգրաֆիկ հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, գլյուկոմետրիա (թեստային եղանակով), իսկ մասնագետի որոշմամբ առավել խորը պլանային հետազոտությունների կարիք ունեցող քաղաքացիները կուղղորդվեն պոլիկլինիկա:
Հարգանքով՝ պոլիկլինիկայի տնօրինություն