Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների:
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2025 թվականի հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Նուռնուս, գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք) տեղի կունենա «ՊԵՐԵՎՈԶՉԻԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերության ներկայացրած՝ Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում գտնվող հողամասի տարածքում Նուռնուսի բազալտների հանքավայրում արդյունահանման թույլտվություն ստանալու համար հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2025 թվականի հուլիսի 11-ը, ժամը՝ 9:00-18:00:
Հեռախոսահամար՝ (0222) 65203, էլ. փոստ` hamaynqapetaran@byureghavan.am: