ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում (հասցեն՝ քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) 2025 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 10:00-ին, կայանալու է Բյուրեղավան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի հերթական թիվ 11 նիստը:
Օրակարգում՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին։
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2026 թվականի տեսակները, դրույքաչափերն ու արտոնությունները ևհամայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2026 թվականի դրույքաչափերը, հաշվարկման մեթոդները և արտոնությունները սահմանելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25–ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
5.Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին։
6. Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին։
7. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ անվանակոչելու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 23–ի N 49-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 7/11» բաժինը: