Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման ՝ 2025 թվականի հունվարի 16-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք) տեղի կունենա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից ներկայացված՝ Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում գտնվող 07-051-0202-0042 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում լիթոիդային պեմզայի հանքավայրի օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2025 թվականի հունվարի 15-ը, ժամը՝ 9:00-18:00: Հեռախոս՝ (0222) 65203, էլ. փոստ` hamaynqapetaran@byureghavan.am: