Հանձնարարվեց.
Ն․ Շուշանյանին և Ա․ Հարությունյանին, վերահսկող՝ Դ․ Դանիելյան - ներկայացնել տեղեկատվություն Նուռնուս գյուղի ճանապարհի վրա իրականացվող ինքնակամ շինարարությունների վերաբերյալ։
Վ․ Մարտիրոսյանին՝ -մեկ մլն․ դրամի շրջանակում աղբամաններ ձեռք բերելու գնման գործընթաց սկսել։
Վ․ Հայրապետյանին՝ -համայնքի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին գրավոր տեղեկացնել աղբը թափելու և տեղափոխելու պայմանների մասին, -պարբերաբար կազմակերպել համայնքի տարածքը կուտակված խոշոր աղբակույտերից մաքրելու աշխատանքներ։
Ն․ Շուշանյանին և Վ․ Հայրապետյանին՝ - Բյուրեղավան քաղաքի 16 շենքի բակի տարածքը ապօրինի զավթած քաղաքացուն ծանուցել տարածքն ազատելու մասին։
Դ․ Դանիելյանին՝ - հաջորդ տարվա սուբվենցիան ծրագրերը քննարկել աշխատակազմի համապատասխան աշխատակիցների հետ և ներկայացնել տեղեկատվություն, -Նուռնուս գյուղի հուշարձանի շրջակայքը վերանորոգելու համար նախապես թույլտվություն ստանալ ԿԳՄՍ նախարարությունից, -կազմել նախահաշիվ Նուռնուս և Ջրաբեր գյուղերի հուշարձանների շրջակայքը վերանորոգելու համար, -Բյուրեղավան քաղաքի գերեզմանոցին մոտ տարածքում սգո սրահ կառուցելու համար հողատարածք առաջարկել։
Բ․ Դավթյանին՝ - շաբաթվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե Ջրաբեր գյուղում գործող հանքարդյունահանողներից ում հետ են գյուղի բնակիչները հանդիպել, ում հետ՝ դեռևս ոչ։
Ա․ Հարությունյանին և Բ․ Դավթյանին՝ - աղբահանության գծով պարտավորությունների մասին գյուղերի բնակչությանը պարբերաբար տեղեկացնել։ |