Հանձնարարվեց.
Լ․ Ավուշյանին՝ - պատրաստել գրության նախագիծ՝ ուղղված ՏԿԵ նախարարին, շաբաթվա ընթացքում նրա հետ հանդիպման ժամանակ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, մարզադպրոցի կառուցման, խմելու ջրի, պոլիկլինիկայի համար սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ հարցերը քննարկելու համար։
Վ․ Հայրապետյանին՝ - համակարգել ոռոգման ջրի մատակարարման դիմաց վարձավճարների հավաքագրման աշխատանքները։
Ա․ Հարությունյանին՝ - պատրաստել գրություն՝ ուղղված ճանապարհաշինական ընկերությանը, Նուռնուսի միջհամայնքային ճանապարհի փոսային նորոգման և ճանապարհի եզրերին աճող մոշի թվերը մաքրելու աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
Դ․ Դանիելյանին՝ -կազմակերպել Նուռնուս գյուղի կենտրոնում առկա մեծ քարերը տեղափոխելու աշխատանքները։
Վ․ Հայրապետյանին և Վ․ Մարտիրոսյանին՝ - ներկայացնել առաջարկություն համայնքի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների վերաբերյալ։
|