Հանձնարարվեց.
Վ․ Մարտիրոսյանին՝ - հայտարարել մրցույթ Բյուրեղավան քաղաքի շենքերի բակերի բարեկարգման աշխատանքներ ձեռք բերելու համար։
Բ․ Դավթյանին՝ - ներկայացնել Նուռնուս գյուղի ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ խմելու ջրի վարձի գծով պարտավորությունների ցանկը։
Ա․ Հարությունյանին և Ա․ Եղիազարյանին՝ -ներկայացնել ամառանոցային թաղամասի տարածքները վարձակալությամբ տրամադրողների ցանկը։
Տ․ Հովսեփյանին՝ - ավարտել Բյուրեղավան քաղաքի մարզադպրոցի խմելու ջրի միացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման աշխատանքները և ներկայացնել։
Մ․ Խաչատրյանին ՝ - Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան շենքի դահլիճի բեմի վերանորոգման համար մրցույթ հայտարարել։
Լ․ Պողոսյանին՝ - ներկայացնել խոշոր պարտքատերերի ցուցակը և ուղարկել ծանուցումներ։
Տ․ Հովսեփյանին, Ս․ Ղազարյանին և Վ․ Մարտիրոսյանին՝ - պատվիրել 2026 թվականի համար բակերի բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքների կատարման և թենիսի կորտի կառուցման նախագծեր։
Մ. Սուքիասյանին, Լ. Պողոսյանին՝ - լուծել Բյուրեղավան քաղաքի 21 շենքի բակի կոյուղագծի հարցը և նախատեսել գումար։ |