Այսօր: Կիրակի, 27 Հոկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 24
 
Համար 24Ամսաթիվ 05/08/2024 10:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԱՂՎԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԲՈՐԻԿ ԴԱՎԹՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ , ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Վ Հայրապետյանին և Տ Հովսեփյանին՝
- հաշվարկել, թե որքան արհեստական խոտածածկույթ է անհրաժեշտ Բյուրեղավան քաղաքի 27 և 28 շենքերի բակի խաղահրապարակի համար։

Ա Ավագյանին՝
- ինտենսիվ կերպով զբաղվել Բյուրեղավան քաղաքի շենքերի նկուղային հարկերի մաքրման աշխատանքներով: 

Վ Մարտիրոսյանին՝
-հետաքրքրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Մոդուլային» տիպի մսուր–մանկապարտեզի կառուցման աշխատանքների գնման գործընթացի ընթացքի մասին: 

Վ Մարտիրոսյանին և Ա Հարությունյանին՝
-ներկայացնել Նուռնուսի համայնքային կենտրոնի կառուցման համար նախկինում կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ քննարկման։

Վարչական ղեկավարներին և Ս Ղազարյանին՝
- սեղմ ժամկետում ավարտել Բյուրեղավան համայնքում հաշվառված զինապարտներին ծանուցագրերի մասին ծանուցելու աշխատանքները։ 

Մ Խաչատրյանին՝
- համայնքի բնակչությանը իրազեկել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար անցկացնելու մասին։ 

Դ Դանիելյանին՝ 
- ուսումնասիրել մանկապարտեզի շենքի բակի մի հատվածում ասֆալտի իջեցման պատճառը,
- Բյուրեղավան քաղաքի 16 շենքի զրո հարկում առկա համայնքային սեփականություն համարվող բնակարանները գույքագրել և գնահատել՝ օտարելու նպատակով։

Ս. Հովակիմյանին՝
- հետաքրքրվել մանկապարտեզի դահլիճում օդորակիչ տեղադրելու թույլատրելի լինելու մասին,
- մինչև ս/թ սեպտեմբերի 01-ը տեսախցիկներ ձեռք բերել՝ մանկապարտեզի խմբասենյակներում տեղադրելու համար։     

Ն Զաքարյանին՝
- նախապես տեղեկացնել Արվեստի դպրոցի սաների ընդունելության օրվա մասին։ 

Վ Հայրապետյանին՝
- կարգավորել աղբամանների վերադասավորման հարցը՝ ավելացնելով դրանց քանակը շատ աղբ կուտակվող վայրերում։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner