Հանձնարարվեց
Ն․ Շուշանյանին՝ -խիստ հետևողական լինել նախատոնական օրերին փողոցային ապօրինի առեւտրի նկատմամբ։
Մ․ Միքայելյանին՝ -ներկայացնել պոլիկլինիկայի նոր ձեռք բերված գույքի ցանկը։
Ա․ Հարությունյանին՝ - զեկուցել Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհին հոսող խմելու ջրի վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում պատրաստել Վեոլիա Ջուր ընկերությանն ուղղված գրության նախագիծ։
Մ․ Սուքիասյանին՝ - կազմակերպել Բյուրեղավան քաղաքի 21 շենքի կոյուղագծի վերանորոգման աշխատանքները՝ Վեոլիա Ջուր ընկերության հետ։
Լ․ Պողոսյանին՝ - Բյուրեղավան քաղաքի 21 շենքի կոյուղագծի վերանորոգման աշխատանքների համար գումար նախատեսել։
Ն․ Զաքարյանին և Մ․ Խաչատրյանին՝ -ներկայացնել մշակույթի և սպորտի ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած սաներին շնորհակալագրեր հանձնելու միջոցառում։
Մ․ Միքայելյանին, Վ․ Հայրապետյանին, Ն․ Զաքարյանին, Ս․ Հովակիմյանին և Մ․ Խաչատրյանին՝ - մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել ֆինանսավորման հայտերը, - համայնքային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները տոնական օրերին պատշաճ իրականացնել։
|