Հանձնարարվեց.
Մ․ Միքայելյանին՝ -վաղը, ժամը 11:00-ին կազմակերպել պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետի բացման միջոցառումը։
Մ․ Կարապետյանին՝ -պատրաստել շնորհակալագիր GIZ-ին՝ պոլիկլինիկայում և ընդհանրապես համայնքում իրականացված աշխատանքների համար։
Ն․ Զաքարյանին և Մ․ Խաչատրյանին՝ - համատեղ համերգ կազմակերպել Բյուրեղավանի արվեստի դպրոցի և Մշակույթի տանը գործող խմբակների սաների մասնակցությամբ։
Ն․ Շուշանյանին՝ -այսօր ներկայացնել Բյուրեղավան քաղաքի 33 շենքի բակում ապօրինի կառուցված ավտոտնակների տերերի ցուցակը, -համայնքային գույքերը գնահատելու համար գրություն նախապատրաստել գնահատող ընկերությանը։
Ա․ Ավագյանին՝ -հրապարակելու նպատակով նյութ պատրաստել Բյուրեղավան քաղաքի 33 շենքի կոյուղագծի վերաբերյալ՝ ի պատասխան Գ․ Շամշյանի ռեպորտաժի։
Ա․ Հարությունյանին, Ս․ Ղազարյանին և Վ․ Հայրապետյանին՝ -հետաքրքրվել տրակտորի ցրիչ ձեռք բերելու վերաբերյալ՝ համայնքի ճանապարհներին աղ ու ավազ ցանելու նպատակով։
Լ․ Ավուշյանին՝ -պատրաստել կարգադրության նախագիծ՝ Առևտրի և ծառայությունների ոլորտում հսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից ստուգումներ իրականացնելու համար։
Ա․ Հարությունյանին, Բ․ Դավթյանին, Ս․ Ղազարյանին, Վ․ Հայրապետյանին և Ա․ Մանվելյանին՝ -սեղմ ժամկետում կազմել Բյուրեղավան համայնքում գործունեություն իրականացնող բոլոր տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և ներկայացնել։ |