Հանձնարարվեց.
Դ․ Դանիելյանին՝ - ջրային քարտեզներով ճշտել Նուռնուս գյուղի խմելու ջրի հորատանցքերի վայրը։
Մ․ Միքայելյանին՝ -ուսումնասիրել պոլիկլինիկան հավատարմագրային կառավարման հանձնելու ընթացակարգը և ներկայացնել տեղեկատվություն։
Վ․ Հայրապետյանին՝ - Բյուրեղավան քաղաքի նախկին աղբավայրում աղբ թափելու դեպքերը բացառելու նպատակով ամենօրյա հսկողություն իրականացնել, - կազմակերպել մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակի հոսանքի գծերի լարումը ստուգելու աշխատանքները։
Բ․ Դավթյանին՝ - իրականացնել հողի վարձակալության վճարների հավաքագրման աշխատանքները։
Վ․ Մարտիրոսյանին՝ - ներկայացնել տեղեկատվություն գնումների գործընթացի ընթացիկ աշխատանքների մասին։
Մ․ Խաչատրյանին՝ - կազմակերպել Բյուրեղավան քաղաքի 10-րդ շենքի խաղահրապարակի բացման արարողություն՝ երեխաների մասնակցությամբ։
Ն․ Շուշանյանին՝ - համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու և թույլտվություն տրամադրելու աշխատանքներն ակտիվացնել։ |