Դ․ Դանիելյանին՝ - կազմակերպել Բյուրեղավան քաղաքում սգո սրահ կառուցելու համար նախատեսված հողամասի գործառնական նշանակությունը փոխելու աշխատանքները, -շաբաթվա ընթացքում կազմակերպել համայնքային հողերը աճուրդով օտարելու հետ կապված աշխատանքները։
Մ․ Միքայելյանին և Մ․ Կարապետյանին՝ - հայտարարություն տալ Բյուրեղավանի պոլիկլինիկայի բժիշկ-ռենտգենոլոգի թափուր հաստիքի համալրման համար։
Մ․ Միքայելյանին, Լ․ Ավուշյանին և Լ․ Պողոսյանին՝ - ներկայացնել առաջարկություն Բյուրեղավանի պոլիկլինիկային պատկանող չշահագործվող ԳԱԶԵԼ մակնիշի շտապ օգնության մեքենան Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ին փոխանցելու ընթացակարգի վերաբերյալ։
Ն․ Զաքարյանին և Ս․ Հովակիմյանին՝ - հաստատությունների կողմից կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառմանը հրավիրել համայնքապետարանի աշխատակիցներին։
Վ․ Մարտիրոսյանին՝ - Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի վարչական շենքի տանիքը վերանորոգելու համար գնման գործընթաց սկսել։
Ն․ Շուշանյանին, Վ․ Մարտիրոսյանին, վերահսկող՝ Դ․ Դանիելյան - կազմակերպել Բյուրեղավան համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերի մուտքի նոր ցուցանակներ տեղադրելու աշխատանքները։ |