Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 33
 
Համար 33Ամսաթիվ 09/12/2024 10:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՂՎԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԲՈՐԻԿ ԴԱՎԹՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՆՈԲԱԹ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Մ Սուքիասյանին՝
-ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացվող գործողությունների շրջանակում գույքագրել Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում առկա հնամաշ ավտոմեքենաները, շինանյութը, շինարարական աղբը, գոմաղբը և ներկայացնել ցանկը։

Վ Հայրապետյանին և Մ Խաչատրյանին՝
-հաջորդ շաբաթվա ընթացքում կազմակերպել համայնքի տոնածառի լույսերի վառման ամանորյա միջոցառում։  

Մ Խաչատրյանին՝
- աջակցել համայնքի տոնածառի զարդարման աշխատանքներին՝ դրանում  ներգրավելով  համայնքի երիտասարդներին և դպրոցականներին,
- իրականացնել ամանորյա նվերներ ձեռք բերելու աշխատանքներ՝ միջոցառմանը համայնքի փոքրիկներին նվիրելու համար։

Ս Ղազարյանին՝
-ուսումնասիրել համայնքի փողոցային լուսավորությունը արևային վահանակի  փողոցային լույսերով իրականացնելու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություն,
- Բյուրեղավան համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների մրցույթը դեռևս հրապարակված չլինելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին ուղղված գրություն նախապատրաստել։

Վ Մարտիրոսյանին՝
-շատ արագ իրականացնել համայնքում սալարկման աշխատանքների ձեռք բերման մրցույթի հրապարակման աշխատանքները։

Լ Ավուշյանին՝
- ներկայացնել «Առողջ Սունկ» ընկերության հետ կնքված եռակողմ պայմանագիրը։

Մ Կարապետյանին՝
-նյութ հրապարակել համայնքի բյուջեի միջոցներով Նուռնուս գյուղի 1-ին փողոցում անցկացված նոր խմելու ջրագծի վերաբերյալ։

Տ Հովսեփյանին՝
-համայնքի գլխավոր հատակագծի վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխան գրությունն ուսումնասիրել և ներկայացնել կարծիք։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner