Որոշում N 472-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 11 սեպտեմբերի 2025 թվականի N 472-Ա | ԳԱՐԻԿ ԾԱՏՐՅԱՆԻՆ, ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Գարիկ Ծատրյանի ներկայացուցիչ Հովհաննես Մարտիրոսյանի հայտը` որոշում եմ. 1.Գարիկ Ծատրյանին, Լիլիթ Հարությունյանին և Կարինե Զաքարյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Սևան թաղամասի 5-րդ փողոց 30 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․05 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0147-0015, վկայական N 23072025-07-0137) 1 (մեկ) հարկանի մանսարդային հարկով բնակելի տան կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 48 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Գարիկ Ծատրյանին, Լիլիթ Հարությունյանին և Կարինե Զաքարյանին՝ 1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման. 2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: | ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(165.63 Կբ)
Որոշում N 472-Ա |
 |
(2.99 Մբ)
N 48 ճարտարապետահատակագծային առաջադրանք |
|
| | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|