Որոշում N 481-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 15 սեպտեմբերի 2025 թվականի N 481-Ա | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 70-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի և հիմք ընդունելով տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի N 08/25 արձանագրությունը՝ որոշում եմ. 1. 2025 թվականի համար «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի նկատմամբ կիրառել 50%-ի չափով նվազեցման արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2.«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ 1) ապահովել կիրառված արտոնության կատարումը. 2) արտոնությունից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել համայնքապետարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: | ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(165.18 Կբ)
Որոշում N 481-Ա |
 |
(78.96 Կբ)
Հավելված |
|
| | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|