Որոշում N 355-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 16 հուլիսի 2025 թվականի N 355-Ա | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Կարեն Հարությունյանի դիմումը, գրությունն ու լիազորագիրը` որոշում եմ. 1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Այգեգործական տարածք 78 հասցեի էլեկտրամատակարարման (միացման պատվեր՝ 123437111) նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՀՇԹ//1986-2025 շինարարության թույլտվությունը կցվում է):
2․«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ շինարարությունն սկսել տեղական տուրքը վճարելուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: | ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(305.21 Կբ)
N ՀՇԹ//1986-2025 շինարարության թույլտվություն |
 |
(141.43 Կբ)
Որոշում N 355-Ա |
 |
(1.03 Մբ)
հատակագիծ |
|
| | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|