05.06.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԺԱՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՍԱՄԲԼԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՍԱՄԲԼՆԵՐԻ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆԻՆ»
|
Հունիսի 4-ին «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի» ժողովրդական նվագարանների անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Նարինե Զաքարյան, Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում մասնակցեց «Ժողովրդական նվագարանների անսամբլների հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնի» 2-րդ փուլին։Մրցույթ փառատոնի կազմկոմիտեն համալրված էր հայտնի երաժիշտներով՝ Դավիթ Ղազարյան, Տիգրան Բալոյան, Նելլի Սարգսյան, Հայկ Գրիգորյան։ Ժյուրին ինչպես միշտ հիացած էր մեր համայնքը ներկայացնող անսամբլով: Անսամբլը մրցույթին ներկայացել էր Ալեքսանդր Աճեմյանի «Ծովինար», Խաչատուր Ավետիսյանի «Ազգագրական պարերի շարք» ստեղծագործություններով։Արվեստի դպրոցի անսամբլը փառատոնի բացման օրից մասնակցում ...
Մանրամասն |
|
04.06.25
ՆՈՒՌՆՈՒՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
|
Կարևորելով համայնքի յուրաքանչյուր անհատի աողջությունն ու առողջ կենսակերպը՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը մայիսի 12-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» տնօրեն Միքայել Միքայելյանին հանձնարարեց բժշկական խումբ գործուղել Նուռնուս գյուղ։ Նպատակը ապահովել որակյալ ու հասանելի բուժօգնություն համայնքի գյուղաբնակներին։ Բժշկական անձնակազմն այսօր գյուղի բուժկետում իրականացրեց բժշկական օգնություն՝ առողջության առաջնային պահպանման ծառայությունների շրջանակում։ Խմբի կազմում ընդգրկված էին բժիշկներ, բուժքույրեր և շտապօգնության ծառայությունը։ Բնակիչները հետազոտվեցին ընտանեկան բժշկի, գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի, ...
Մանրամասն |
|
02.06.25
ՀՈՒՆԻՍՄԵԿՅԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Բյուրեղավանի Արև մանկապարտեզի բակը վերածվել է տոնախմբության՝ լի ժպիտներով ու գունավոր փուչիկներով։
|
|
02.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Նուռնուս գյուղի հարգելի՛ բնակիչներ, Նուռնուս գյուղի բնակիչներին տեղում բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու նպատակով սույն թվականի հունիսի 4-ին ժամը 10:00-ից գյուղի բուժակ-մանկաբարձական կետում աշխատելու է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» բժշկական խումբը ընտանեկան բժշկի, գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի, սրտաբանի, անոթային վիրաբույժի, էնդոկրինոլոգի ներգրավվմամբ: Ըստ բժշկական ցուցումների կատարվելու են սոնոգրաֆիկ հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, գլյուկոմետրիա (թեստային եղանակով), իսկ մասնագետի որոշմամբ առավել խորը պլանային հետազոտությունների կարիք ունեցող քաղաքացիները կուղղորդվեն պոլիկլինիկա: Հարգանքով՝ պոլիկլինիկայի տնօրինություն
|
|
02.06.25
ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳՈՎ
|
Բյուրեղավանի մշակույթի տան դահլիճում կայացավ «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ-ի՝ 2024-2025թթ. ուսումնական տարվա հաշվետու համերգը։ Համերգային երեկոյի ընթացքում կրկին իրենց գեղեցիկ համարներով և կատարումներով փայլեցին դպրոցի սաները։Հաշվետու միջոցառումը ոչ միայն ուսումնական տարին ամփոփելու առիթ է, այլև յուրօրինակ երեկո, որտեղ ներկայացվում են տարվա արդյունքներն ու ձեռքբերումները։Ելույթ ունեցան բոլոր բաժինների լավագույն երեխաները, իսկ վերջում դպրոցի ազգային նվագարանների անսամբլը գեղարվեստական ղեկավար Նարինե Զաքարյանի գլխավոությամբ հիացրեց հանդիսատեսին, ներկայացավ նոր ստեղծագործություններով։Համերգին ներկա էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանը, ...
Մանրամասն |
|
01.06.25
ՀՈՒՆԻՍՄԵԿՅԱՆ ԺՊԻՏՆԵՐ
|
Բյուրեղավանի համայնքապետարանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպել մշակույթի տան բակում: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նկարների ցուցահանդես, խաղեր, մշակույթի տանը գործող խմբերի մասնակցությամբ երգ ու պար: Սպասված, սիրելի մուլտհերոսները ուրախ տրամադրություն և ժպիտներ պարգևեցին մեր փոքրիկներին: Այսօրվա խորհուրդն, իհարկե, պայծառ աչուկներով, ժպտերես դեմքով, լուսավոր ապագայի հավատով երեխաներն են, ովքեր մեր վաղվա օրն են։
|
|
01.06.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երեխաներ,մեր համայնքի փոքրիկ բնակիչներշնորհավորում եմ հունիսմեկյան լուսավոր ու պայծառ տոնի առթիվ:Երեխաները մեր կյանքի ամենաարժեքավոր գանձերն են։ Նրանց ժպիտը լցնում է մոլորակը ջերմությամբ, իսկ երազանքները՝ հավատով։ Այս օրը հիշեցնում է բոլորիս, որ յուրաքանչյուր երեխա ունի սիրո, գուրգուրանքի, խաղալու, սովորելու և երազելու անժխտելի իրավունք։Բյուրեղավանի համայնքապետարանն իր ամենօրյա աշխատանքով զբաղված է երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագայի ճանապարհը կերտելու խնդիրներով: Մեր աշխատանքն ու գործունեությունը միտված են հավասար պայմաններում ձեր գունեղ և անհոգ մանկության, առողջ ու երջանիկ կենսակերպի, կրթության բարձր որակի, մշակութային և մարզական ոլորտներում ընդգրկվածության ապահովմանը։Մաղթում ...
Մանրամասն |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|