03.07.25
ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՔՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ
|
Այսօրվանից համայնքում մեկնարկել են ասֆալտապատ տարածքների փոսային նորոգման աշխատանքները։ Գործընթացում ընդգրկված են Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի փողոցները։ Աշխատանքներն ընդգրկում են շուրջ 3000 քմ ասֆալտապատում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 15.319.200 դրամ է, որն հատկացվելու է համայնքային բյուջեի միջոցներից։
|
|
01.07.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ
|
Բյուրեղավան համայնքում ավարտին են մոտենում ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծագրով՝ համայնք-պետություն համաֆինանսավորմամբ (համայնք՝ 45%, պետություն՝ 55% ) ճանապարհների սալարկման աշխատանքները։ Աշխատանքների մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա մարտ ամսին։Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը համապատասխան բաժնի մասնագետների և վարչական ղեկավարների հետ շրջայց կատարեց Բյուրեղավան, Ջրաբեր և Նուռնուս բնակավայրեր` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Շրջայցի մեկնարկը տրվեց Ջրաբեր գյուղի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքից։ Տարիներ շարունակ ճանապարահատվածը եղել է հողային ծածկույթով։ Այսօր այն հիմնանորոգված և հարմար։ Կատարվել է 348 գծամետր երկարությամբ ճանապարհի ...
Մանրամասն |
|
23.06.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն։ Ներկա էին համայնքապետարանի ղեկավար կազմն ու ոլորտային պատասխանատուները։Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք հրատապ և կարևոր հարցեր։ Ներկաները համայնքի ղեկավարին զեկուցեցին նախորդ հանձնարարականների ընթացքը և կատարված աշխատանքները։Անդրադարձ կատարվեց այս պահի ամենակարևոր խնդրին՝ աղբահանության կազմակերպման, քանի որ մեքենան խափանված է և գտնվում է վերանորոգման ընթացքի մեջ; Համայնքի ղեկավարը հանձնարարեց արագացնել խափանված սարքի ձեռքբերման հարցը։Զեկուցվեց, որ ընթացքի մեջ են համայնքապետարանի կողմից պատվիրվող շինարարությունների մրցութային գործընթացները։ Նախատեսվում է փոսային նորոգման և սուբվենցիոն ծրագրով ...
Մանրամասն |
|
21.06.25
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՆԱՅՔ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
|
Նվարդ Ալավերդյան․ մեր համայնքում նրա մասին գիտեն բոլորը։Տիկին Նվարդն իր գործունեությամբ մշտապես կարևոր դերակատարում է ունեցել Բյուրեղավանում` որպես քաղաքային մշակույթը պահպանող, ստեղծող և փոխանցող։Տարիներ շարունակ զբաղվել է գրադարանային գործունեությամբ, այնուհետև անցել մարզամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնին, ուր նպաստել է մշակութային կյանքի աշխուժացմանը, տարբեր ծրագրերի իրականացմանը, երիտասարդների զբաղվածությանը, ունեցել է ակտիվ հասարակական գործունեություն։ Տասնյակ միջոցառումներ է նախաձեռնել, որոնք նպաստել են քաղաքի, այնուհետև՝ համայնքի ավանդույթների պահպանմանը, բարձրացրել մշակութային ինքնագիտակցությունը։Տիկին Նվարդին ճանաչում են ոչ միայն մշակութային գործունեությամբ, այլև իբրև մարդ, ում ներկայությունը ...
Մանրամասն |
|
18.06.25
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ․ ԱՎԱԳ ԽՈՒՄԲ
|
Այսօր Բյուրեղավանի «ԱՐԵՎ» մանկապարտեզում տեղի ունեցավ ավագ խմբի ավարտական հանդեսը։ Տոնական հանդեսին հրավիրված էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը։ Մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, դաստիարակներ, ծնողներ։ Միջոցառման ընթացքում՝ դաստիարակ Լուսինե Գրիգորյանի սաները գեղեցիկ խոսքերով երգեր եւ ոտանավորներ ձոնեցին հայրենիքին, մայրիկին, սիրելի մանկապարտեզին, նազանքով պարեցին, ամփոփեցին իրենց առաջին քայլերը մանկապարտեզում` ոտք դնելով դեպի կյանքի նոր, որակապես այլ փուլ։ Համայնքի ղեկավարը հղեց իր բարեմաղթանքները սպասվող նոր ու հետաքրքիր աշխարհում, փոքրիկ սաներին ցանկացավ նորանոր գիտելիքներ և հաջող ընթացք։ Մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Հովակիմյանը ևս շնորհավորեց ...
Մանրամասն |
|
16.06.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ
|
Բյուրեղավանում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մարզադպրոցի կառուցման աշխատանքների երկրորդ փուլն ընթացքի մեջ է։Այսօր Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել մարզադպրոցի կառուցման աշխատանքներն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ համայնքապետարանի ոլորտային պատասխանատունների մասնակցությամբ ։Հանդիպման ընթացքում շինարարություն իրականացնող «ԱԳԱՐԱԿ» ԲԲԸ-ի, շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող «ԳՐԻՏԻԳ» ՍՊԸ-ի, նախագծող և շինարարության հեղինակային հսկողություն իրականացնող «ՆՈՐԱՇԵՆ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ քննարկել են կատարված և ընթացիկ աշխատանքները:Զեկուցվել է առաջիկայում կառուցման ուղղությամբ ...
Մանրամասն |
|
16.06.25
ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
|
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ հունիսի 14-ին Արզնի համայնքում կայացավ «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային-խոհանոցային փառատոն։ Փառատոնին ներկա էր Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը։ Հայկական ազգային մշակույթը ներկայացրեցին Բյուրեղավանի մշակույթի տանը գործող Ծիլք Ազգագրական Համույթը, կարպետագործություն և տիկնիկագործություն խմբակները։ Փառատոնին ներկայացվեցին հայկական և Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթները՝ ներառյալ խոհանոցը, երաժշտությունը, երգ ու պար։
|
|
13.06.25
ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑԸ
|
Փոքրիկների անակնկալ այցը համայնքապետարան ուրախության ակնթարթներ պարգևեց համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին։ Բյուրեղավանի համայնքային ԱՐԵՎ մանկապարտեզի ավագ և տարատարիք խմբերի սաները` մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Հովակիմյանի ուղեկցությամբ համայնքապետարան էին եկել հրավիրատոմսով, որպեսզի իրենց ավարտական հանդեսին անձամբ հրավիրեն համայնքի ղեկավարին, իսկ հանդեսը կայանալու է հունիսի 18-ին և 20-ին։ Ջերմ ու անմիջական մթնոլորտում երեխաները զրուցեցին ու արտասանեցին։ Համայնքի ղեկավարը սիրով ընդունեց ավարտական հանդեսի հրավերը, նվիրեց նկարազարդ փոքրիկ գրքեր և հղեց իր բարեմաղթանքները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |