17.10.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ այսուհետ «Շտապբուժօգնություն» ծառայության կանչերն ընդունելի են միայն 1-03 հեռախոսահամարով։ «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում» գործող շտապ կանչերի նախկին հեռախոսահամարներն այլևս չեն գործում։
|
|
16.10.25
«ՁԱՅՆԵՐ ԸՆԴԵՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԴԱՍԸՆԹԱՑ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
|
«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ֊ն 2025թ. ապրիլին մեկնարկել է «Ձայներ ընդդեմ բռնության» ծրագիրը, որի նպատակն է գենդերային անհավասարության, գենդերային խտրականության և բռնության վերաբերյալ իրազեկման բարձրացման միջոցով զորեղացնել երիտասարդներին՝ դարձնելով նրանց փոփոխության շարժիչ ուժը, համախմբելով միասնական պայքարի շուրջ:Ծրագիրը ներառել է շուրջ 109 երիտասարդների ՀՀ Կոտայքի մարզի տարբեր համայնքներից։Բյուրեղավանի համայնքապետարանի աջակցությամբ իրազեկման արշավ անցկացվեց Բյուրեղավան քաղաքի Ս․ Վարդանյանի անվան ավագ դպրոցում, որին մասնակցում էին դպրոցի ավագ դասարանների և Նուռնուսի միջնակարգ դպրոցի աշակերտները։Դասընթացն իրենից ներկայացնում է.Ոչ ֆորմալ ուսումնական ծրագիր, որը ...
Մանրամասն |
|
15.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՐՋԱՅՑՈՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ 29, 30, 33 ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐՈՒՄ Է
|
Հոկտեմբերի 15-ին Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, համայնքապետարանի աշխատակիցները այցելեցին Բյուրեղավան քաղաքի 29, 30, 33 շենքերի բակեր: Շինարարների ուղեկցությամբ շրջեցին բակային տարածքներով հետևեցին ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։ Հակոբ Բալասյանը, տեղում դիտարկեց առկա խնդիրները, ընդգծեց աշխատանքների ժամանակին և որակով կատարելու կարևորությունը։ Զրուցեց բնակիչների հետ քննարկեց բակերի բարեկարգման հարցերը: Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ ասֆալտապատման ծրագրերն իրականացվում են բնակիչների տեղաշարժի հարմարավետությունն ապահովելու և բակային ճանապարհները բարելավելու նպատակով։ Դիտել՝ https://www.facebook.com/reel/1564003594822382?locale=ru_RU
|
|
14.10.25
ԿԱՅԱՑԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
2025 թվականի հոկտեմբերի 9-ին Բյուրեղավանի մշակույթի տան նիստերի դահլիճում անցկացվեց մրցույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մի շարք թափուր պաշտոններ համալրելու նպատակով։ Մրցույթն անցկացվեց օրենքով սահմանված կարգով՝ ապահովելով թափանցիկություն և հավասար մասնակցության հնարավորություն բոլոր թեկնածուների համար։Մրցույթին մասնակցելու համար նախապես հայտ էին ներկայացրել 3 թեկնածու, որոնցից ներկա էին երկուսը։ Թափուր հաստիքներն առկա էին համայնքապետարանի աշխատակազմում, ֆինանսատնտեսագիտական բաժինում։ Մրցութային հանձնաժողովը գնահատեց թեկնածուների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, աշխատանքային փորձը, ինչպես նաև համայնքային կառավարման ոլորտում գործունեություն ...
Մանրամասն |
|
10.10.25
ՇՐՋԱՅՑ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը համայնքապետարանի աշխատակազմի «Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության» բաժնի պետ Տիգրան Հովսեփյանի ուղեկցությամբ հետևել է Բյուրեղավանում կառուցվող մարզադպրոցի շինաշխատանքներին։Համայնքի ղեկավարը, շինարարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկել են առաջացած խնդիրները, արձանագրել թերությունները, հանձնարարել գտնել արդյունավետ լուծումներ խնդիրները վերացնելու ուղղությամբ։Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլով կատարվել է երկհարկանի շենքի արտաքին պատերի կառուցում։ Երկրորդ փուլով կատարվում է շենքի ներսի հարդարման աշխատանքներ։ Տեղադրվել են դռներն ու պատուհաններ։ Այս պահին կատարվում է ջեռուցման ...
Մանրամասն |
|
10.10.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՆՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ ՁԱՅՆԱԳՐՎԵՑ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
|
Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ձայնագրվեց, և տեսանկարահանվեց Բյուրեղավան քաղաքին նվիրված ստեղծագործությունը։ Կոմպոզիտոր՝ Նունե Մելիքսեթյան, խոսքերի հեղինակ բանաստեղծ՝ Հայկազ Խնկոյան։ Այս հրաշալի ստեղծագործությունը հավակնում է դառնալ մեր սիրելի քաղաք ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ հիմնը։ Աշխատանքներն իրականացվել են համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի և Հայաստանի պետական Սինֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համագործակցությամբ։ Աշխատանքները համակարգում է Միքայել Խաչատրյանը։
|
|
09.10.25
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ
|
Հարգելի՛ Բյուրեղավան քաղաքի 29, 30, 33 շենքերի բնակիչներ Սույն թվականի օգոստոս ամսին «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի ներհամայնքային ճանապարհների, բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են վերոնշյալ շենքերի և քաղաքի այլ շենքերի բակերի ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքները: ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 250 ՕՐ: Ժամկետները սահմանում են նախագծողները՝ կախված աշխատանքների ծավալից:Կատարվել են հին ասֆալտի քանդման, որոշ հատվածներում նոր եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։Այս պահին դադարեցված է գործընթացը, սակայն շինարարական կազմակերպությունը խոստացել է սեղմ ժամկետներում բարեկարգման աշխատանքներն ավարտին հասցնել: Շուտով ...
Մանրամասն |
|
08.10.25
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025)
|
Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Բյուրեղավանի 11, 26, 34 շենքերի հարակից հատվածում` խաղահրապարակին կից։ Աշխատանքները կատարվում են Մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակներում։ Խաղահրապարակի կառուցապատման նախագծում ընդգրկված է նաև տարածքի ասֆալտապատման հարցը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |