Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ընդունել երեխային «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ

Երեխային «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից, ուղղված ՀՈԱԿ-ի  տնօրենին, 
2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն,
3.Տեղեկանք համապատասխան համատիրությունից, բնակության վայրի մասին:


Ընդունելության համար կարելի է դիմել հունիսի 01-ից մինչև օգոստոսի 31-ը: «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»-ի ծնողական վարձավճար է սահմանված ամսական հետևյալ չափով`

N

Բաժիններ

Փոխհատուցման գումարի չափը
ամսական (դրամ)

1.

Դաշնամուր

4 000 ( չորս հազար )

2.

Լարային նվագարաններ

4 000 ( չորս հազար )

3.

Երգեցողութուն

4 000 ( չորս հազար )

4.

Փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ

4 000 ( չորս հազար )

5.

Կերպարվեստ

4 000 ( չորս հազար )

6.

Պարարվեստ

4 000 ( չորս հազար )

Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, համայնքապետարանի 900105202056 հաշվի համարին: ՀՈԱԿ-ում սահմանված է  նվազեցման արտոնություններ: 

1. Ոչ բյուրեղավանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում, բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների) երեխաների  համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափը սահմանել կրկնակի։ Ոչ բյուրեղավանաբնակները չեն օգտվում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված գումարի չափի նվազեցման  արտոնությունից։ 

2.Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

    1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար, 
     2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,
     3) հաշմանդամ երեխաների համար:    

3.Կազմակերպության  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի  չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

     1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,  
     2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,  
     3) չորս  և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաների համար,       
     4)  կազմակերպություն հաճախող միևնույն ընտանիքի երեք երեխաների համար:

4. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին  համայնքի կողմից մատուցված՝ արվեստի դպրոցի ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100%-ի չափով  նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:  

«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ-ի հասցեն է Զորավար Անդրանիկի փողոց Մշակույթի տուն, հեռախոս` 093572370 , տնօրեն` Նարինե Զաքարյան:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀՈԱԿ
Պատասխանատու անձ ԶԱՔԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ (Տնօրեն)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 15/07/2020
Թեմա Կրթություն եւ մշակույթ
Իրավական հիմքը ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենք, Բյուրեղավան համայնքի ավագանու 27.12.2019թ N 72-Ն որոշում:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner