Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը «Իմունոկանխարգելման կաբինետի բուժքույր»-ի 1․0 դրույքով հաստիքը աշխատանքային պայմանագրով համալրելու համար հրավիրում է աշխատանքի համապատասխան միջին մասնագիտական կրթությամբ, իսկ հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայությամբ, բժշկական էթիկայի կանոնների իմացությամբ, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից: Հավակնորդի ընտրությունը կատարվելու է հարցազրույցով։
Թափուր տեղի հավակնորդի կողմից ներկայացվում է՝
1.դիմում/լրացվում է տեղում/
2.մեկ լուսանկար 3x4 չափի,
3.ինքնակենսագրություն,
4. անձնագրի, մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի), միջին բուժաշխատողի գործունեություն իրականացնելու հավաստագրի պատճենները և բնօրինակները,
5.արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
6.օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն:
Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո դիմողը կմասնակցի հարցազրույցին: Հարցազրույցին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման մասնագետի կողմից (Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, 2-դ փողոց, շենք 2), բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00 -15.00-ը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև 2025 թվականի մարտի 25-ը ներառյալ։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմումատուները կարող են դիմել «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին (Մ․Միքայելյան, հեռ.` 094554434), անձնակազմի կառավարման մասնագետին (Թ․Պողոսյան, հեռ․՝ 093646576):