Բյուրեղավան համայնքի հարգելի՛ բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ սաների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 76-Ն հրամանում 2023 թվականի նոյեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝ հրամանը լրացվել է
նոր՝ 16.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «16.1. սույն կարգով սահմանված առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար հերթագրումն իրականացվում է մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը:»
Այսինքն՝ մարտի 1-ից հետո ներկայացված դիմումները կդիտվեն սովորական հերթերում:
Հրամանում կատարված փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=186507: