Կառուցապատող Վրեժ Սերյոժայի Բեգլարյանի կողմից նախատեսվում է իրականացնել Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 31/74 (ծածկագիր՝ 07-003-0020-0125, սեփականության վկայական N 02122021-07-0039) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.007 հեկտար հողամասում երկհարկանի հասարակական շինության կառուցման աշխատանքներ:
Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան` ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս.` 0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am կայք: