17.08.22
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՍԳՈ ՕՐ
|
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
|
|
16.08.22
ՊԱՏՎՈԳՐԵՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԱԾ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
|
Սոնան, Սերգեյը և Արշավիրը ծնվել ու բնակվում են Հայաստանից դուրս` օտար ափերում:Մեր փոքրիկ հայրենակիցներն այս օրերին ամառային արձակուրդներն անց են կացնում Բյուրեղավանում, ավելին, այցելում են մշակույթի տուն, մասնակցում Հերմինե Խանգելդյանի նկարչական խմբակի պարապունքներին:Երեխաները տաղանդավոր են, գեղեցիկ ստեղծագործում են: Նրանց նկարներում հիմնականում Հայաստանն է` իր գեղատեսիլ բնությամբ:Օրեր առաջ կազմակերպված ցուցահանդեսում մեր հյուրերը ներկայացրել են իրենց գործերը, որոնք արժանացել են բարձր գնահատանքի:9-ամյա գեղեցկուհի Սոնա Մեսլենյին Հունգարիայից է. հայրը հունգարացի է, մայրը՝ հայ, բյուրեղավանից:Գեղեցիկ խոսում ու մտածում է հայերեն, պարում հայկական ժողովրդական պարեր:10-ամյա Սերգեյ Հովակիմյանը Մոսկվա ...
Մանրամասն |
|
14.08.22
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 77 ԱՄՅԱԿԻՆ
|
Սիրելի՛ բյուրեղավանցիներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Բյուրեղավան քաղաքի հիմնադրման 77 ամյակի առթիվ: Օր, որը միավորում է բոլոր նրանց, ում համար թանկ է Բյուրեղավանը:Համավարակով և 44- օրյա պատերազմով պայմանավորված հնարավոր չեղավ նշել քաղաքի 75-րդ հոբելյանական տարին:Քաղաքի օրն այս տարի համընկավ Երիտասարդության միջազգային օրվան և Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին: Այս երեք կարևոր տոները միացրեցինք և կոչեցինք ԲՅՈՒՐԱՏՈՆ:Մեզնից յուրաքանչյուրն անկեղծորեն հպարտանում է քաղաքի անցյալով ու ներկայով, նրա հոգևոր, մշակութային արժեքներով: Բոլորիս ջանքերի շնորհիվ է այսօր քաղաքը ներկայանում՝ ամրապնդելով իր տեղն ու դերը կայուն զարգացող լավագույն քաղաքների շարքում:Վստահությամբ, համառ աշխատանքով ...
Մանրամասն |
|
12.08.22
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ՚ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՐԹԻՎ
|
Սիրելի՛ երիտասարդներ,Այսօր աշխարհը տոնում է Երիտասարդության միջազգային օրը:Շնորհավորում եմ մեր համայնքի բոլոր երիտասարդներին՝ օրվա կապակցությամբ:Դուք եք մեր ապագայի հույսն ու երազանքների կերտողը:Եղե՛ք ստեղծագործող, եղե՛ք նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռքբերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու ձեր հաջողությունների ու նվաճումների գրավականը:Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ՝ վստահեցնում եմ, որ Բյուրեղավանի համայնքապետարանը պատրաստ է օժանդակելու ձեր բոլոր կառուցողական նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու ցանկացած ծրագիր, որը նպատակաուղղված կլինի մեր համայնքի շենացմանն ...
Մանրամասն |
|
11.08.22
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «ՀԵՐՈՍՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ»
|
Մեկնարկվել է հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակը հավերժացնող պուրակի կառուցումը: Պուրակը կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, որն ընդգրկում է 1500քմ տարածք: Տարածքում այս պահին աշխատում է շինտեխնիկա, իրականացվում են հողի հարթեցման աշխատանքներ: Պուրակ կառուցելու գաղափարը համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանինն է: Այն կառուցվում է սուբվենցիոն ծրագրով: Սա պետություն-համայնք գործակցության լավագույն օրինակներից է:
|
|
10.08.22
ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԸ ՆՇՈՒՄ Է ՔԱՂԱՔԻ 77 ԱՄՅԱԿԸ
|
Բյուրեղավանի համայնքապետարանը օգոստոսի 14֊ին հրավիրում է միասին անցկացնելու քաղաքի հիմնադրման 77 ամյակը։ Միացի՛ր «ԲՅՈՒՐԱՏՈՆ» նախագծին...-Առաջին մաս17:00 -երթ մշակույթի տան բակից հոգևոր ազգային խորհրդանիշերով խաղողօրհնեքի ավանդական երգերով տիկնիկներով:17:30-Խաղողօրհնեքի ծիսակատարություններ, ազգային խաղեր, շուրջպար մարզադաշտում տեղի կունենա խաղողի օրհնության կարգ, ազգային երգ ու պար, խաղողաքաղի ծես, հարսանեկան ծես «Վարք Հայոց» ավանդական երգ ու պարի համույթի մասնակցությամբ։-Երկրորդ մաս19:00 -»Քաղաքի օր» քաղաքային մարզադաշտը վերածվելու է մշակութային եռուզեռի։Տաղավարներ, որտեղ առանձնակի ցուցադրվելու է` Բյուրեղավան անվան սկզբնավորող բյուրեղապակյա տարաները, կենցաղային ...
Մանրամասն |
|
09.08.22
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
|
Համայնքում ընդլայնված տարբեր շինարարական աշխատանքներ են ընթանում:Այդ մասով համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուններին:Սկզբում համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը ներկայացրեց կատարված աշխատանքների ընդհանուր պատկերը, հետո՝ ներկաներից յուրաքանչյուրն իր մասով՝ խաղահրապարակների, Բյուրեղավանում ոռոգման ջրի ցանցի, հուշայգու կառուցման, ասֆալտապատման , համայնքային ենթակայության կառույցներում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների վերաբերյալ:Համայնքի ղեկավարը հանձնարարեց ճշտել ասֆալտապատման աշխատանքները, հեղիանակային հսկիչի հետ շրջայց կատարել ասֆալտապատված տարածքներում,հրավիրել համապատասխան կազմակերպությանը ասֆալտի ...
Մանրամասն |
|
05.08.22
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԲՅՈՒՐԱՏՈՆԻՆ»
|
Օգոստոսի 14-ին Բյուրեղավանի համայնքապետարանը մեծ շուքով նշելու է Բյուրեղավան քաղաքի հիմնադրման 77 ամյակը:Տոնը համընկնում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի՝ խաղողօրհնեքի և երիտասարդների միջազգային օրվա հետ:Տոնակատարությունը հավուր պատշաճի անցկացնելու, կազմակերպչական աշխատանքները ներկայացնելու նպատակով համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը քննարկման էր հրավիրել տոնակատարության կազմակերպչական հարցերով զբաղվող խմբի պատասխանատուներին:Բյուրեղավան համայնքի Մարզամշակութային կենտրոնի գեղարվեստական մասի պատասխանատու Միքայել Խաչատրյանը ներկայացրեց միջոցառման ծրագիրը, որն ամբողջությամբ նվիրված է լինելու քաղաքին ու օրվա տոներին:Հակոբ Բալասյանը ներկաներին հանձնարարեց անել ամեն հնարավորը, որպեսզի քաղաքային ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |