Հանձնարարվեց.
Դ․ Դանիելյանին, Ս․ Ղազարյանին և Ա․ Հարությունյանին՝ - վաղը կազմակերպել քննարկում Ջրային կոմիտեի աշխատակիցների հետ՝ համայնքում առկա խմելու ջրի խնդիրները ներկայացնելու համար։
Դ․ Դանիելյանին՝ - ՏԿԵՆ նախարարին ուղղված գրություն պատրաստել՝ համայնքի խմելու ջրի խնդիրը կարգավորելու համար (առաջարկել ամառանոցային թաղամասում ջրամատակարարումն իրականացնել գրաֆիկով)։
Մ․ Միքայելյանին՝ - կազմակերպել բժիշկների այց համայնքի գյուղական բնակավայրեր։
Վ․ Հայրապետյանին՝ -համայնքի ամառանոցային թաղամասում այրված աղբարկղի մասին տեղեկատվություն տեղադրել Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում, -շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկություն ծառատունկ-շաբաթօրյակի կազմակերպման վերաբերյալ։
Բ․ Դավթյանին՝ - «Ֆրակցիա» ընկերության տնօրենի հետ պայմանավորվել աղբահանության աշխատանքների համար տրակտոր տրամադրելու համար։
Լ․ Պողոսյանին՝ - նոր ձեռք բերված աղբամանները Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ին հանձնելու աշխատանքները փաստաթղթավորել։
Համայնային կազմակերպությունների տնօրեններին՝ - Վայբեր ծրագրով յուրաքանչյուր կազմակերպության աշխատակիցների համար հաղորդակցման ներքին խմբեր ստեղծել։
Լ․ Ավուշյանին՝ - Վայբեր ծրագրով համայնքի ղեկավարի և համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենների հաղորդակցման համար ներքին խումբ ստեղծել։
Հ․ Մուսինյանին՝ -հաշվառել Բյուրեղավանի քաղաքային զբոսայգու ժամանցի սենյակի գույքը և ներկայացնել համապատասխան ակտ։
Մ․ Խաչատրյանին՝ -շաբաթվա ընթացքում կազմակերպել համայնքի ղեկավարի և «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների հետ հանդիպում։ |