Հանձնարարվեց.
Ս․ Ղազարյանին՝ - ՏԿԵ նախարարին ուղղված գրության նախագիծ պատրաստել՝ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ աղբամանների վայրերի կառուցման կիսատ մնացած աշխատանքների վերաբերյալ։
Տ․ Հովսեփյանին՝ - ավարտին հասցնել Բյուրեղավան քաղաքի Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցի, Նուռնուս գյուղի 1-ին փողոցի և Ջրաբեր գյուղի 3-րդ փողոցի ու 3-րդ նրբանցքի սալարկման աշխատանքների ավարտական ակտի պատրաստման գործընթացը, - շատ ուշադիր և հետևողական լինել էլեկտրամատակարարման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրվող շինարարության թույլտվությունների հանդեպ։
Լ․ Պողոսյանին՝ -հայտարարել մրցույթ գնահատման ծառայություններ ձեռք բերելու նպատակով։
Մ․ Խաչատրյանին և Ս․ Հովակիմյանին՝ - կազմակերպել Բյուրեղավան քաղաքի 10-րդ շենքի խաղահրապարակի բացման արարողություն՝ երեխաների մասնակցությամբ։ |