Հանձնարարվեց.
Լ․ Ավուշյանին՝ - կազմակերպել ավագանու արտահերթ նիստ՝ քաղաքաշինությանն առնչվող հարցերի հետ կապված, - պատրաստել լիազորագիր Յուրա Հովհաննիսյանի անունով՝ «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կողմից Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և Կանաչապատում» ՀՈԱԿ-ին անհատույց օտարած (նվիրած) 038 AL 61 հաշվառման համարանիշի մեքենային վերաբերող գործարքներն իրականացնելու նպատակով, - ուսումնասիրել «Արև» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ում առկա թափուր հաստիքների համալրման համար մրցույթների կազմակերպման գործընթացը:
Ն. Մարկոսյանին՝ - շաբաթվա ընթացքում կազմակերպել ներքին աուդիտի Կոմիտեի նիստ՝ վարչական ղեկավարների գործառույթների վերաբերյալ իրականացրած աուդիտի արդյունքների քննարկման նպատակով:
Մ․ Սուքիասյանին, Ն. Շուշանյանին և Ա. Ավագյանին՝ -Բյուրեղավան քաղաքի շենքերի նկուղների մաքրման աշխատանքների հետ կապված ներկայացնել առաջարկություններ:
Վ․ Հայրապետյանին՝ - համայնքի Ամառանոցային թաղամասում տեղադրել նոր աղբարկղներ՝ աղբի կուտակումներ չառաջանալու նպատակով, - աղբատար մեքնաների թափքերը ապահովել ծածկերով:
Ա․ Հարությունյանին՝ - Նուռնուս գյուղի խմելու ջրագծի հետ կապված հարցը կարգավորել։
Ա. Ավագյանին՝ - հետաքրքրվել POS տերմինալներ ձեռք բերելու համար։
Մ. Խաչատրյանին՝ - կազմել «Բյուրատոն»-ին նվիրված միջոցառման ծրագիրը։
Ս. Հովակիմյանին, Զ. Ապրեսյանին և Ն. Մարկոսյանին՝ - ճշտել և ներկայացնել, թե մանկապարտեզի խմբերում երեխաների տեղափոխությունները և դաստիարակների աշխատանքները համապատասխան խմբերում որ իրավական ակտերով են կարգավորվում: |