Հանձնարարվեց.
Մ․ Սուքիասյանին՝ - իրականացնել համայնքի Ամառանոցային հատվածում նոր շչակ ձեռք բերելու և տեղադրելու աշխատանքները։
Ս․ Ղազարյանին՝ - նախապատրաստել «Արև» մանկապարտեզի շենքի և բակի հիմնանորոգման փոփոխված հայտը։
Վ․ Հայրապետյանին և Ս․ Հովակիմյանին՝ -իրականացնել «Արև» մանկապարտեզի շենքի մանրահատակում առկա փայտոջիլի դեմ պայքարի գործողություններ։
Լ․ Պողոսյանին և Ա․ Ավագյանին՝ - գումար նախատեսել Բյուրեղավան քաղաքի բազմաբնակարան շենքերի նկուղների հիմնավորոգման համար։
Ն․ Շուշանյանին՝ - ուսումնասիրել Բյուրեղավան քաղաքի բազմաբնակարան շենքերի նկուղները ապօրինի, ոչ նպատակային օգտագործելու համար շենքի բնակիչներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Վ․ Հայրապետյանին՝ -իրականացնել համայնքի Ամառանոցային թաղամասի աղբամանների տեղադրման վայրերի վերաբաշխում՝ աղբի կուտակումները վերացնելու նպատակով։
Տ․ Հովսեփյանին և Վ․ Հայրապետյանին՝ -կարգավորել Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոցում առկա հենապատը վերանորոգելու հարցը։
Մ․ Խաչատրյանին՝ -Բյուրեղավան համայնքի հիմնի գործիքավորման հարցը քննարկել մասնագետների հետ, -զբաղվել բյուրեղապակյա նմուշների հավաքագրման հարցով։
Տ․ Հովսեփյանին՝ -կարգավորել Բյուրեղավան քաղաքի տարածքում տեղադրվելիք 30 մետր բարձրությամբ ՀՀ դրոշի հարցը, - Բյուրեղավան քաղաքում կառուցվող եկեղեցուց դեպի զբոսայգի ճանապարհի հարցը քննարկել նախագծող կազմակերպության հետ։
Ա․ Սահրատյանին և Մ․ Խաչատրյանին՝ -ճշտել և ներկայացնել համայնքի դպրոցներում 1-ին դասարանցիների քանակը՝ նրանց համար համայնքապետարանի կողմից նվերներ ձեռք բերելու նպատակով։ |