Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 19
 
Համար 19Ամսաթիվ 20/05/2024 10:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԲՈՐԻԿ ԴԱՎԹՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՆՈԲԱԹ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ , ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Ն Շուշանյանին, Վ Հայրապետյանին և Մ Սուքիասյանին՝
-ներկայացնել հանրակացարանների դեռևս չօտարված (առկա է ավագանու համապատասխան որոշում) և օտարման համար չդիմած բնակարանների ցանկը։

Մ Միքայելյան՝
- կազմակերպել բժիշկների այց համայնքի գյուղական բնակավայրեր։

Լ Ավուշյանին՝
- ՏԿԵ նախարարին ուղղված գրության նախագիծ պատրաստել Բյուրեղավանի  քաղաքային պոլիկլինիկայի համար գույք ձեռք բերելու գործընթացի վերաբերյալ։

Լ Պողոսյանին և Վ Մարտիրոսյանին՝
- ճանապարհային գծանշումների ծառայությունների ձեռք բերման նպատակով կայացած գնման գործընթացը կարգավորող իրավական ակտերը ևս մեկ անգամ  ուսումնասիրել, ներկայացնել առաջարկություն՝ հետագա գործողությունների համար։

Վ Հայրապետյանին՝
- Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերկում տեղադրված լուսացույցերն անջատել, մինչև նոր լուսացույցերի ձեռք բերումը։

Վ Մարտիրոսյանին՝
- նոր լուսացույցեր ձեռք բերելու նպատակով գնման գործընթաց սկսել,
-մինչև ոռոգման ցանցի նորոգման պայմանագրի գործողության ժամկետի լրանալը՝  կապալառուի կողմից պարտականությունները չկատարելու պատճառները բացահայտել և առաջարկություն ներկայացնել հետագա գործողությունների վերաբերյալ։

Ն Շուշանյանին՝
- իրականացնել Բյուրեղավան քաղաքի 48 շենքի բնակարանի պետական գրանցման աշխատանքները։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner