Նպատակ | ՏԱՊ-ը համայնքում առկա ֆինանսական, վարչական, մարդկային և սոցիալական ռեսուրսները կամ կապիտալները կառավարելու գործիք է: Այն փաստաթուղթ է, ուր հստակորեն ներկայացվում են սոցիալական, տնտեսական, մարդկային, բնական և այլ ռեսուրսների ներդրման միջոցով համայնքի զարգացմանն ուղղված՝ տվյալ տարվա համար ՏԻՄ-երի ռազմավարությունները, ծրագրերը և միջոցառումները:
Բյուրեղավան համայնքի ՏԱՊ-ը մշակվել է հետևյալ հիմնական նպատակներով՝
- համակարգել ՏԻՄ-ի տվյալ տարվա անելիքները,
- սահմանել սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները, գնահատել համայնքի ներքին ռեսուրսները,
- հաշվառել համայնքում ներդրվող արտաքին ռեսուրսները, հաշվարկել համախառն ռեսուրսները և բացահայտել պակասուրդը (դեֆիցիտը),
- համախմբել համայնքում տվյալ տարվա համար նախատեսվող բոլոր ծրագրերը և միջոցառումները ՀՀԶԾ-ով սահմանված՝ համայնքի տեսլականի և հիմնական նպատակների իրականացման շուրջ,
- շաղկապել նախատեսվող ծրագրերը և միջոցառումները դրանց իրականացման արդյունքների հետ՝ կիրառելով ՀՀԶԾ-ի ոլորտային ծրագրի «Տրամաբանական հենքը»,
- որոշակիացնել նախատեսվող ծրագրերի և միջոցառումների իրականացման ֆինանսական աղբյուրները և միջոցները, պատասխանատուները և ժամկետները, մշակել տվյալ տարվա ՏԱՊ-ի իրականացման ՄԳՊ-ը։
|