14.05.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավան համայնքի հարգելի՛ բնակիչներ,ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում։ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 16-ին ծառայություններ կմատուցվեն Բյուրեղավան համայնքում։Մայիսի 16-ինժամը 11։00-16։00Բյուրեղավան համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, վարչական շենք թիվ 1, համայնքապետարանի հարևանությամբ)։Մայիսի 23-ին կիրականացվեն մայիսի 16-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։Վարորդական իրավունքի ...
Մանրամասն |
|
14.05.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ 19 և 21 ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ ԲԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԶՐՈՒՑԱՐԱՆ, ԲԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱ ԷՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
|
Բնակիչների նախաձեռնողականությունն անչափ կարևոր է համայնքի զարգացման գործում։ Դրա վառ ապացույցը Բյուրեղավան քաղաքի 19 և 21 շենքերի բակում տեղադրված նոր զրուցարանն է՝ գեղեցիկ լուծումներով, բարեկարգ տարածքով և նոր կառուցված ցայտաղբյուրով։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր հրավիրված էր զրուցարան-տաղավարի բացման արարողությանը։ Արարողությանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր, զրուցարան տեղադրելու նախաձեռնության հեղինակներն ու 19, 21 շենքերի բնակիչները։ Զրուցարան տեղադրելու գաղափարը Ռուդիկ Սարգսյանինն է, ով 30 տարի բնակվել է արտերկրում և այսօր վերադարձել է հայրենի բնակավայր: Ռուդիկն իր մտահաղացումն իրագործել է հոր ընկերների որդիների հետ համատեղ։ Սաշա Եղիազարյան, Միշա ...
Մանրամասն |
|
12.05.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավանի համայնքապետարանում այսօր կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում առանձին ոլորտների պատասխանատուները համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին են զեկուցել նախորդ շաբաթվա կատարված աշխատանքների մասին:Համայնքի ղեկավարն անդրադաձել է աղբահանության խնդրին հիմնականում՝ շինաղբի տեղափոխման աղբավայր, հանձնարարել վերանայել ավագանու որոշումը համապատասխան հարցի վերաբերյալ։ Ինքնակամ շինությունների հետ կապված պատասխանատուներին հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունը: Նուռնուսի վարչական ղեկավարին հանձնարարվել է դեպի Ամառանոցային թաղամաս տանող ճանապարհի վրա անձրևաջրերից գոյացած ջրափոսի հարցը լուծել։Խորհրդակցության ընթացքում քննարկել են նաև այլ հարցեր:Աշխատանքային խորհրդակցության ...
Մանրամասն |
|
09.05.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Բյուրեղավան համայնքի հարգելի՛ բնակիչներ, հայրենակիցներՄայիսի 9-ը հատուկ տոն է՝ Մեծ հաղթանակի և ԽՍՀՄ ժողովուրդների հերոսական սխրանքի օրը:Այս տարի, առավել ևս, նշում ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակը։Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իրապես պատմական էր՝ խորհրդային ժողովրդի անհավատալի քաջության, աննկուն կամքի և հոգևոր մեծության շնորհիվ: Հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցեց այն պարզ ճշմարտությունը, որ ժողովուրդն անպարտելի է, եթե միասնական է։Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու իրենց ավանդն են ունեցել բյուրեղավանցիները, ովքեր անհավանական գին են վճարել հաղթանակի համար և, ցավոք, այսօր ...
Մանրամասն |
|
09.05.25
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80–ԱՄՅԱԿԻՆ
|
Հաղթանակի և խաղաղության տոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ, Մայիսի 9-ին Բյուրեղավանի քաղաքային հուշակոթող այցելեցին համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանը, ներկայացուցիչներ համայնքապետարանի աշխատակազմից և համայնքային կառույցներից :Հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմում և բոլոր ժամանակներում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու իրենց ավանդն են ունեցել բյուրեղավանցիները, ովքեր անհավանական գին են վճարել հաղթանակի համար և, ցավոք, այսօր մեզ հետ չեն։Նրանց հերոսության ...
Մանրամասն |
|
09.05.25
ՄԱՅԻՍԻ 9-Ը ՆՈՒՌՆՈՒՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ԷՐ
|
Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, Նուռնուսի վարչական ղեկավար Աղվան Հարությունյանն ու համայնքապետարանի ղեկավար կազմը մասնակցեցին մայիսի 9-ի տոնական միջոցառմանը: Հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհված նուռնուսցիների հիշատակին:
|
|
09.05.25
ՄԱՅԻՍԻ 9-Ը ՋՐԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Բյուրեղավանի համայնքապետարանի ղեկավար կազմը' համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ, Ջրաբեր բնակավայրում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական Մեծ պատերազմում զոհված ջրաբերցիների հուշարձանին։
|
|
07.05.25
ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ
|
ՍՈՒՐԵՆ ԲԱԼԱՍՅԱՆ 1923-1998Ծնվել է 1923 թվականին Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում:Թողնելով զինվորական ուսումը՝ 1942 թվականին մեկնել է ռազմաճակատ:Անցել է Ուկրաինական բոլոր ռազմաճակատներով, եղել է սակրավոր:Հայրենական պատերազմը նրան հասցրել է մինչև Ռումինիա: Վիրավորվել է 1944 թվականի օգոստոսի 20-ին: Մեծ Հայրենականից վերադարձել է 1945 թվականին: Փառահեղ հաղթանակի մասին իմացել է հոսպիտալում, վիրավորված ժամանակ:Գնահատելով նրա անձնուրաց ծառայությունը` արժանացել է տարբեր պարգևների, բազմաթիվ մեդալների:1952 թվականին Սուրեն Բալասյանը ընտանիքով տեղափոխվել է Արզնի, այնուհետև Բյուրեղավան: Երկար տարիներ աշխատել է «ՀայԱպակի» գործարանում: Աշխատանքի վետերան էր:3 որդիների հայր էր, 7 թոռան պապ: ՄԱՐՏԻՐՈՍ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |