|
30.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
|
|
Համայնքի հարգելի բնակիչներ /Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր/, տեղեկացնում ենք՝ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձիք, ովքեր ունեն անշարժ գույքի հարկի պարտքեր՝ խնդրում ենք վճարել սահմանված ժամկետներում: Հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով կհաշվարկվի տույժ: Հարկերի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Կրկին հիշեցնում և հորդորում ենք վճարել հարկերը՝ խուսափելով ավելորդ վճարումներից Հարկը չվճարելու դեպքում տույժերը կհաշվարկվեն օրենքով սահմանված կարգով։ Պարտավորությունների կատարման համար խնդրում ենք այցելել Բյուրեղավանի համայնքապետարան կամ մուտք գործել pay.e-community.am` համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ:
|
|
|
05.11.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
|
Բյուրեղավան քաղաքում շարունակվում են իրականացվել բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ։ Համայնք - պետություն համաֆինանսավորմամբ ամբողջովին հիմնանորոգվում է 29, 30, 33 շենքերի բակային հատվածը։ Մայթերի եզրաքարերը փոխարինվել են նորով, այս պահին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ասֆալտապատման ծրագրերն իրականացվում են բնակիչների տեղաշարժի հարմարավետությունն ապահովելու և բակային ճանապարհները բարելավելու նպատակով։ Բնակիչները գոհ են ասֆալտապատման աշխատանքներից։ Աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրով, համայնքի ներդրումը ` 65%, պետության ներդրումը` 35%։
|
|
|
04.11.25
ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
|
|
Բյուրեղավան համայնքում Մասնակցային բյուջետավորում 2025 թվականի ծրագրի շրջանակներում խաղահրապարակների կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Օղակաձև փողոցի՝ 50 շենքի տարածք, որտեղ հետևել է աշխատանքների ընթացքին։Ներկա պահին խաղահրապարակը պատում են արհեստական խոտածածկով։ Խաղահրապարակի հարակից տարածքը ասֆալտապատվում և սալիկապատվում է, աշխատանքների մի մասն արդեն արված է։Համայնքի ղեկավարը շինարարների հետ քննարկել է ավարտական աշխատանքներին վերաբերող հարցեր, կարևորել աշխատանքների բարձր որակը և ավարտը սահմանված ժամկետներում։50 շենքի և հարակից շենքերի երեխաները շուտով իրենց ժամանցը կանցկացնեն նոր և անվտանգ ...
Մանրամասն |
|
|
04.11.25
ՏԱՆԻՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
|
|
Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աշխատանքները կատարում է «Բյուրեղավան» համատիրությունը՝ համայնքապետարանի աջակցությամբ։
|
|
|
29.10.25
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ»
|
|
Մարզամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, հատկապես տիկնիկագործ Ժենյա Սարգսյանի և Անդրանիկ Խաչատրյանի, Բյուրեղավանի մշակույթի տան դահլիճում նախադպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվել է «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ» տիկնիկային ներկայացման դիտում։ Հերոսների կերպարները մարմնավորել են կենտրոնի աշխատակիցները և տիկնիկագործության խմբակի սաները։ Մեր փոքրիկները հիացած դիտեցին ներկայացումը և մեծ ոգևորությամբ շփվեցին կերպարների հետ։ Դահլիճը ևս մեկ անգամ վերածվեց հեքիաթային աշխարհի՝ լի գույներով, ջերմությամբ և հրաշք տեսարաններով։
|
|
|
28.10.25
ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
|
|
2025 թվականի հոկտեմբերի 28-ին անցկացվեց Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հերթական ատեստավորումը։ Մասնակցում էին գլխավոր և առաջատար մասնագետները, ովքեր հաջող կատարելով առաջադրված առաջադրանքներն՝ ատեստավորվեցին։ Ատեստավորման նպատակն է գնահատել ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ապահովել համայնքային ծառայության արդյունավետությունն ու որակը։ Համայնքի ղեկավար, ատեստավորման հանձնաժողովի նախագահ Հակոբ Բալասյանը շնորհավորեց համայնքային ծառայողներին՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք համայնքի զարգացման գործում։
|
|
|
27.10.25
ՇՐՋԱՅՑ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
|
|
Համայնքում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Ներկայումս սուբվենցիոն ծրագրով իրականացվում են բակային տարածքների ասֆալտապատում և նոր եզրաքարերի տեղադրում: Բյուրեղավանի 29, 30, 33 շենքերի բակային հատվածն ամբողջովին հիմնանորոգվում է: Մեկնարկել է 34 շենքի բակային տարածքի ասֆալտապատման և նոր եզրաքարերի տեղադրման աշխատանքները: Համայնքի ղեկավարի գլխավորությամբ աշխատանքային խումբն ու ճանապարհաշինարարները քննարկել են ասֆալտապատման ավարտի իրատեսական ժամկետները և կատարված աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։
|
|
|
27.10.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
|
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելեցին Մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակներում կառուցվող խաղահրապարակներ, որտեղ ծանոթացան ընթացիկ աշխատանքներին: Ներկայումս Բյուրեղավանի Օղակաձև փողոցի 50 շենքի տարածքի խաղահրապարակն ակտիվ կառուցման փուլում է: Այցի պահին խաղահրապարակի տարածքը ցանկապատվում էր: Այնուհետև աշխատանքային խումբն այցելեց Բյուրեղավանի 11, 26, 34 շենքերի տարածք, որտեղ ավարտին են մոտենում խաղահրապարակի կառուցման շինաշխատանքները: Առաջիկայում խաղահրապարակը կպատվի արհեստական կանաչ խոտածածկով: Շրջայցի ընթացքում Հակոբ Բալասյանը, ոլորտային պատասխանատուների և շինարարների հետ դիտարկեց կատարված ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |