11.04.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
|
Ապրիլի 9-ին Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը հանդես եկավ դպրոցի կերպարվեստի բաժնի սաներ Վիկտորյա Բաղիյանի և Սոնա Սարգսյանի ավարտական-հաշվետու ցուցահանդեսով։Առաջնային տեղ տալով երեխաների գեղագիտական դաստիարակությանը՝ ցուցահանդեսին իր ներկայությամբ պատվել էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը։ Ներկա էին համայնքապետարանի պատասխանատու ներկայացուցիչներ, արվեստի դպրոցի աշխատակիցներ, տնօրեն Նարինե Զաքարյանի գլխավորությամբ, դպրոցների ուսուցիչներ, ծնողներ։Սոնան և Վիկտորյան այս տարի ավարտում են արվեստի դպրոցը։ Ցուցահանդեսին ներկայացրել էին իրենց լավագույն աշխատանքները, որոնք արարել են ուսումնառության ընթացքում՝ էտյուդ, նատյուրմորտ, բնապատկեր, կոպոզիցիաներ, տարբեր թեմատիկ յուրօրինակ աշխատանքներ:Կերպարվեստի ...
Մանրամասն |
|
08.04.25
ՍԱԼԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Բյուրեղավան քաղաքում ընթանում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցի սալարկման աշխատանքները: Մոտ 800 գծամետր երկարությամբ սալարկվող փողոցի մակերեսը կազմում է 3200 քառակուսի մետր։ Այս պահին նմանատիպ աշխատանքներ են կատարվում Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում։ Դիտել՝՝
|
|
07.04.25
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ
|
Սիրելի՛ մայրեր, տիկնայք և աղջիկներ Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ ապրիլի 7-ի Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ մաղթում ենք անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թող գարուններն ու ժպիտները Ձեր կյանքում լինեն անսպառ։ Սիրով Բյուրեղավանի համայնքապետարան
|
|
07.04.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Ապրիլի 7-ի՝ Մայրությայն և գեղեցկության տոնի շնորհավորանքներով մեկնարկեց այսօրվա խորհրդակցությունը։ Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը խորհրդակցությանը ներկա կանանց մաղթեց առողջություն երջանկություն և բարեկեցիկ կյանք։ Այնուհետև զեկուցվեցին նախորդ շաբաթվա կատարված աշխատանքները, քննարկվեցին մի շարք տարբեր ոլորտային հարցեր։ Մտքերի փոխանակության արդյունքում քննարկվեցին սուբվենցիոն ծրագրերի, մասնավորապես սալարկման աշխատանքների, աղբահանության, տեղական տուրքերի հավաքագրման, առողջապահական, քաղաքաշինական, մշակութային միջոցառումների և ֆինանսական հարցեր։
|
|
03.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ «LEASING EXPO 2025- բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին` ժամը 12։00-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1)։ «LEASING EXPO 2025- բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանում երրորդ անգամ՝ նպատակ ունենալով մեկ հարթակում միավորել ոլորտի առաջատար ընկերություններին և ներկայացնել տնտեսվարողների համար շահավետ լուծումներ, որը գործելու է ապրիլի 18-ին, 19-ին և 20-ին՝ ժամը 12։00-20։00, Մերիդիան էքսպո կենտրոնում։ Միջոցառման հիմնական նպատակը կառավարության կողմից տրամադրվող սուբսիդավորման ծրագրերի մասին իրազեկումն է՝ ապահովելով ...
Մանրամասն |
|
01.04.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
Բյուրեղավանում կառուցվող սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու արտաքին կառուցապատման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Շուտով կմեկնարկվեն տանիքի կառուցման աշխատանքները։ Եկեղեցին տեղակայված է Բյուրեղավանի կենտրոնում, քաղաքի տարբեր անկյուններից տեսանելի է: Ճարտարապետական հորինվածքով եզակի տեսք ունի, կառուցվում է Անիի ծիրանագույն տուֆ քարից։ Այս աստվածահաճո գործն իրականացվում է բյուրեղավանցի եղբայրներ Յուրա և Մխիթար Արոյանների հովանու ներքո։ Կառույցի շինարարական աշխատանքների ընթացքը համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Այսօր համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ այցելել են եկեղեցու շինհրապարակ, հետևել ...
Մանրամասն |
|
30.03.25
ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՎԵՑ ԿՈՏԱՅՔ/ԺԵՍՏ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
|
Մարտի 29-ին Բյուրեղավանում բացվեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնաճյուղը, որը միակն է Կոտայքի մարզում:Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ներկա էր բացման արարողությանը և «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր֊ տնօրեն Մարիամ Մեհրաբյանի հետ սիրով կտրեց կարմիր ժապավենն ի նշան համագործակցության և համայնքում լավագույն հոգեբանական ծառայությունները մատուցելու սպասումով:Հանդիսավոր բացմանը մասնակցում են ներկայացուցիչներ համայնքապետարանի աշխատակազմից, «Ժեստ» կենտրոնի հիմնադիր ամուսիններ՝ Մարիամ և Արկադի Մեհրաբյանները, տարբեր համայնքների մասնաճյուղերի կառավարիչներ, հոգեբաններ, մանկավարժներ և պարզապես անհատներ, ովքեր կարևորում են այս նախաձեռնությունը:Կոտայք «Ժեստ» ...
Մանրամասն |
|
28.03.25
ԴԱՍԸՆԹԱՑ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունած համայնքներին» ծրագրի դրամաշնորհային մրցույթում Բյուրեղավան համայնքի կողմից ներկայացված և հաղթող ճանաչված «Ղարաբաղից տեղահանված փախստականների դիմակայունության բարձրացում Բյուրեղավան հանայնքում․ էկո-ֆինանսական կրթություն՝ հանուն նրանց կայուն ինտեգրման» նախագծի շրջանակում՝ «Ֆինանսական գրագիտություն և Էներգաարդյունավետություն․ խնայողությունների խաղ» թեմայով դասընթաց անցկացվեց Բյուրեղավանի մշակույթի տանը։ Դասընթացին մասնակցում են 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Բյուրեղավան համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցները։Դրամաշնորհային ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |