|
30.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
|
|
Համայնքի հարգելի բնակիչներ /Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր/, տեղեկացնում ենք՝ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձիք, ովքեր ունեն անշարժ գույքի հարկի պարտքեր՝ խնդրում ենք վճարել սահմանված ժամկետներում: Հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով կհաշվարկվի տույժ: Հարկերի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Կրկին հիշեցնում և հորդորում ենք վճարել հարկերը՝ խուսափելով ավելորդ վճարումներից Հարկը չվճարելու դեպքում տույժերը կհաշվարկվեն օրենքով սահմանված կարգով։ Պարտավորությունների կատարման համար խնդրում ենք այցելել Բյուրեղավանի համայնքապետարան կամ մուտք գործել pay.e-community.am` համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ:
|
|
|
27.10.25
ՇՐՋԱՅՑ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
|
|
Համայնքում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Ներկայումս սուբվենցիոն ծրագրով իրականացվում են բակային տարածքների ասֆալտապատում և նոր եզրաքարերի տեղադրում: Բյուրեղավանի 29, 30, 33 շենքերի բակային հատվածն ամբողջովին հիմնանորոգվում է: Մեկնարկել է 34 շենքի բակային տարածքի ասֆալտապատման և նոր եզրաքարերի տեղադրման աշխատանքները: Համայնքի ղեկավարի գլխավորությամբ աշխատանքային խումբն ու ճանապարհաշինարարները քննարկել են ասֆալտապատման ավարտի իրատեսական ժամկետները և կատարված աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։
|
|
|
27.10.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
|
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելեցին Մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակներում կառուցվող խաղահրապարակներ, որտեղ ծանոթացան ընթացիկ աշխատանքներին: Ներկայումս Բյուրեղավանի Օղակաձև փողոցի 50 շենքի տարածքի խաղահրապարակն ակտիվ կառուցման փուլում է: Այցի պահին խաղահրապարակի տարածքը ցանկապատվում էր: Այնուհետև աշխատանքային խումբն այցելեց Բյուրեղավանի 11, 26, 34 շենքերի տարածք, որտեղ ավարտին են մոտենում խաղահրապարակի կառուցման շինաշխատանքները: Առաջիկայում խաղահրապարակը կպատվի արհեստական կանաչ խոտածածկով: Շրջայցի ընթացքում Հակոբ Բալասյանը, ոլորտային պատասխանատուների և շինարարների հետ դիտարկեց կատարված ...
Մանրամասն |
|
|
24.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՆԱՅՔ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ԳՅՈՒԼՆԱԶ ԱԲՈՅԱՆ
|
|
Հայ և եզդի ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի` մի ժողովրդի նման կիսել են ուրախ և տխուր պահերը, ապրել են խաղաղություն և պատերազմ, դժվար պահերին եղբայրական ձեռք են մեկնել միմյանց: Մեր համայնքում՝ մեր կողքին, բնակվում են ազգությամբ եզդի ընտանիքներ, ովքեր տարիների ընթացքում դարձել են Բյուրեղավան համայնքի օրինակելի քաղաքացիներ։ Համայնքի կանայք նախագիծն այս անգամ ներկայացնում է՛ ազնիվ, բարի ու նվիրված եզդի տիկնոջ, ով մեր քաղաքի հնաբնակներից է։ Նա ոչ միայան հոգ է տարել իր ընտանիքի բարեկեցության մասին, այլ նաև մասնակցել է համայնքի հասարակական կյանքին՝ իր ջերմությամբ և հավատարմությամբ ոգեշնչելով մյուսներին։Տիկինը Գյուլնազ Աբոյանն է՝ ծնված 1940 թվականի մարտի ...
Մանրամասն |
|
|
23.10.25
ՀՐԱԺԵՇՏ ԲԺՇԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
|
|
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Միքայելյանը երկարամյա, բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքային գործունեությունից հետո որոշում է կայացրել գնալ վաստակաշատ հանգստի։2025 թվականի հոկտեմբերի 22-ին Միքայել Միքայելյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։Միքայել Միքայելյանը 2016 թվականից ղեկավարում է քաղաքային պոլիկլինիկան; Նրա ղեկավարած տարիներին Բյուրեղավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնը դարձավ հանրապետության լավագույններից:Քաղաքային պոլիկլինիկայում օրը հուզիչ է պահը, մի փոքր տխուր, սակայն ջերմառատ: Կոլեկտիվը կարևորելով փոխադարձ արդյունավետ համագործակցությունը սիրելի տնօրենի համար կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում։Միջոցառման ...
Մանրամասն |
|
|
22.10.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ Բյուրեղավանի քաղաքային գերեզմանատան ճանապարհահատվածներից մեկը բարեկարգվում և վերանորոգվում է։ Ծրագիրն իրականացվում է համայնք-պետություն համաֆինանսավորմամբ՝ ասֆալտապատվում է 480 քմ տարածք։ Շուտով ճանապարհը կլինի բարեկարգ և հարմարավետ։
|
|
|
21.10.25
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ
|
|
Օրերս Բյուրեղավան քաղաքի «ԱՐԵՎ» մանկապարտեզում անցկացվեց սպորտլանդիա՝ երեխաների ֆիզիկական ակտիվությունը խթանելու նպատակով։ Մասնակցում էին Ավագ Ա խումբը՝ դաստիարակ Լուսինե Գրիգորյան, և Ավագ Բ խումբը՝ դաստիարակ Հայկուշ Գրիգորյան, իսկ հանդիսատեսը մյուս խմբերի երեխաներն էին։ Միջոցառումը սկսվեց առավոտյան՝ ջերմ ողջույնով և ուրախ երաժշտությամբ։ Խմբերը բաժանվել էին թիմերի՝ «ԱՐԵՎ» և «ԱՐԾԻՎ», յուրաքանչյուրն ուներ իր նշանաբանը։ Սպորտլանդիայում ընդգրկված էին տարբեր խաղեր՝ վազք, ցատկ, օղակներով խաղեր և այլն։ Մանկապարտեզի սաները ոչ միայան զվարճանում էին, այլև սովորում աշխատել թիմով, օգնել միմիյանց և ամենակարևորը` ստանալ դրական էմոցիաներ։ Նմանատիպ սպորտային ...
Մանրամասն |
|
|
21.10.25
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ՏԱՆԻՔՆԵՐ
|
|
Համայնքապետարանի աջակցությամբ «Բյուրեղավան» համատիրությունը կատարում է Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքները։ Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հանձնարարությամբ մեկնարկել են աշխատանքները։ Հին ազբեստե թերթաքարերը փոխարինվում են նոր ցինկապատ թիթեղներով։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |