Ապրիլի 7-ի՝ Մայրությայն և գեղեցկության տոնի շնորհավորանքներով մեկնարկեց այսօրվա խորհրդակցությունը։
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը խորհրդակցությանը ներկա կանանց մաղթեց առողջություն երջանկություն և բարեկեցիկ կյանք։
Այնուհետև զեկուցվեցին նախորդ շաբաթվա կատարված աշխատանքները, քննարկվեցին մի շարք տարբեր ոլորտային հարցեր։
Մտքերի փոխանակության արդյունքում քննարկվեցին սուբվենցիոն ծրագրերի, մասնավորապես սալարկման աշխատանքների, աղբահանության, տեղական տուրքերի հավաքագրման, առողջապահական, քաղաքաշինական, մշակութային միջոցառումների և ֆինանսական հարցեր։