02.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Նուռնուս գյուղի հարգելի՛ բնակիչներ, Նուռնուս գյուղի բնակիչներին տեղում բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու նպատակով սույն թվականի հունիսի 4-ին ժամը 10:00-ից գյուղի բուժակ-մանկաբարձական կետում աշխատելու է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» բժշկական խումբը ընտանեկան բժշկի, գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի, սրատաբանի, անոթային վիրաբույժի, էնդոկրինոլոգի ներգրավվմամբ: Ըստ բժշկական ցուցումների կատարվելու են սոնոգրաֆիկ հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, գլյուկոմետրիա (թեստային եղանակով), իսկ մասնագետի որոշմամբ առավել խորը պլանային հետազոտությունների կարիք ունեցող քաղաքացիները կուղղորդվեն պոլիկլինիկա: Հարգանքով՝ պոլիկլինիկայի տնօրինություն
|
|
02.06.25
ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳՈՎ
|
Բյուրեղավանի մշակույթի տան դահլիճում կայացավ «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ-ի՝ 2024-2025թթ. ուսումնական տարվա հաշվետու համերգը։ Համերգային երեկոյի ընթացքում կրկին իրենց գեղեցիկ համարներով և կատարումներով փայլեցին դպրոցի սաները։Հաշվետու միջոցառումը ոչ միայն ուսումնական տարին ամփոփելու առիթ է, այլև յուրօրինակ երեկո, որտեղ ներկայացվում են տարվա արդյունքներն ու ձեռքբերումները։Ելույթ ունեցան բոլոր բաժինների լավագույն երեխաները, իսկ վերջում դպրոցի ազգային նվագարանների անսամբլը գեղարվեստական ղեկավար Նարինե Զաքարյանի գլխավոությամբ հիացրեց հանդիսատեսին, ներկայացավ նոր ստեղծագործություններով։Համերգին ներկա էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանը, ...
Մանրամասն |
|
02.06.25
ՀՈՒՆԻՍՄԵԿՅԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Բյուրեղավանի Արև մանկապարտեզի բակը վերածվել է տոնախմբության՝ լի ժպիտներով ու գունավոր փուչիկներով։
|
|
01.06.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երեխաներ,մեր համայնքի փոքրիկ բնակիչներշնորհավորում եմ հունիսմեկյան լուսավոր ու պայծառ տոնի առթիվ:Երեխաները մեր կյանքի ամենաարժեքավոր գանձերն են։ Նրանց ժպիտը լցնում է մոլորակը ջերմությամբ, իսկ երազանքները՝ հավատով։ Այս օրը հիշեցնում է բոլորիս, որ յուրաքանչյուր երեխա ունի սիրո, գուրգուրանքի, խաղալու, սովորելու և երազելու անժխտելի իրավունք։Բյուրեղավանի համայնքապետարանն իր ամենօրյա աշխատանքով զբաղված է երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագայի ճանապարհը կերտելու խնդիրներով: Մեր աշխատանքն ու գործունեությունը միտված են հավասար պայմաններում ձեր գունեղ և անհոգ մանկության, առողջ ու երջանիկ կենսակերպի, կրթության բարձր որակի, մշակութային և մարզական ոլորտներում ընդգրկվածության ապահովմանը։Մաղթում ...
Մանրամասն |
|
01.06.25
ՀՈՒՆԻՍՄԵԿՅԱՆ ԺՊԻՏՆԵՐ
|
Բյուրեղավանի համայնքապետարանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպել մշակույթի տան բակում: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նկարների ցուցահանդես, խաղեր, մշակույթի տանը գործող խմբերի մասնակցությամբ երգ ու պար: Սպասված, սիրելի մուլտհերոսները ուրախ տրամադրություն և ժպիտներ պարգևեցին մեր փոքրիկներին: Այսօրվա խորհուրդն, իհարկե, պայծառ աչուկներով, ժպտերես դեմքով, լուսավոր ապագայի հավատով երեխաներն են, ովքեր մեր վաղվա օրն են։
|
|
29.05.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավան համայնքի հարգելի՛ բնակիչներ,Հայաստանի Հանրապետության տարածքում 2024 թվականի օգոստոս–նոյեմբեր ամիսներին արձանագրվել են «Արևմտյան Նեղոսի տենդ» հիվանդության (այսուհետ ԱՆՏ) դեպքեր:ԱՆՏ-ն մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, հիմնականում փոխանցվում է վարակված կուլեքս ցեղի մոծակների, ավելի հազվադեպ՝ արյան փոխներարկման, հյուսվածքների փոխպատվաստման ճանապարհով, մարդուց մարդուն չի փոխանցվում: Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, երբ մոծակների զարգացման և տարածման համար պայմանները բարենպաստ են։ Հիվանդության գաղտնի շրջանը 3- 14 օր է, վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում, մասնահատուկ բուժում ...
Մանրամասն |
|
28.05.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի բյուրեղավանցիներՇնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Սա մեր նորագույն պատմության ամենավառ ու նշանակալի էջերից մեկն է՝ մեր ժողովրդի ազատատենչ ոգու, արժանապատվության և ինքնիշխանության ձգտման առհավատչյան:1918 թվականի այս օրը ծանր փորձությունների ու պատմական դժվար ժամանակներում հայ ժողովուրդը կարողացավ կերտել անկախ պետականություն՝ հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Այն դարձավ մեր պետականության վերածննդի առաջին քայլը։Այս օրը ոչ միայն պատմական նշանակություն ունի, այլև հիշեցում է՝ անկախությունը հեշտ չի տրվում։ Այն պահանջում է միասնականություն, նվիրում, և ամենօրյա ջանք՝ հանուն մեր երկրի խաղաղ ու ապահով ապագայի։Թող ...
Մանրամասն |
|
26.05.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Մայիսի 26-ին համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ղեկավարությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ մասնակցությամբ համայնքապետարանի ղեկավար կազմի, ոլորտային պատասխանատուների և համայնքային կառույցների ղեկավարների։ Համայնքի ղեկավարին զեկուցվեց նախորդ հանձնարարականների ընթացքը։ Ներկայացվեց գյուղական բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով իրականացվող սալարկման աշխատանքների ընդհանուր պատկերը։ Վարչական ղեկավարներին հանձնարարվեց լինել հետևողական, պարբերաբար այցելություններ կատարել շինհրապարակներ և ստուգել կատարված աշխատանքները։ Նուռնուս բնակավայրում շչակների փորձարկման վերաբերյալ ևս եղավ քննարկում։ Պատասխանատուներին հանձնարարվեց համապատասխան մասնագետների հետ հարցն արագ կարգավորել։ Քննարկվեցին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |