Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
2024,Դեկտեմբեր 24 - 2025,Փետրվար 1
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
2024,Դեկտեմբեր 20 - 2025,Հունվար 31
ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 19 - 2025,Հունվար 10
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2024,Դեկտեմբեր 19 - 2025,Հունվար 15
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Դեկտեմբեր 16 - 2025,Հունվար 31
ՎՃԱՐԵՔ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԸ
2024,Դեկտեմբեր 3 - 30
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
2024,Նոյեմբեր 4 - 2025,Մարտ 10
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2022,Հունվար 4 - 2035,Հունվար 11
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Նոյեմբեր 15 - 2027,Նոյեմբեր 18
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Նոյեմբեր 3 - 2025,Նոյեմբեր 20
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Նոյեմբեր 3 - 2027,Նոյեմբեր 18
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Հոկտեմբեր 15 - 2028,Հոկտեմբեր 19
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Հոկտեմբեր 14 - 2029,Հոկտեմբեր 11
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Հոկտեմբեր 4 - 2029,Հոկտեմբեր 11
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Սեպտեմբեր 10 - 2029,Սեպտեմբեր 6
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Օգոստոս 23 - 2028,Օգոստոս 23
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Օգոստոս 5 - 2027,Օգոստոս 25
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Հուլիս 13 - 2030,Օգոստոս 14
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Հուլիս 8 - 2027,Հուլիս 15
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Հունիս 24 - 2027,Հունիս 17
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Հունիս 15 - 2028,Հունիս 15
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Հունիս 8 - 2029,Հունիս 15
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
2021,Հունիս 2 - 2028,Հունիս 8
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Մայիս 31 - 2027,Հունիս 18
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Մայիս 31 - 2027,Հունիս 10
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Մայիս 7 - 2029,Մայիս 10
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Ապրիլ 2 - 2029,Ապրիլ 19
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Ապրիլ 2 - 2028,Ապրիլ 7
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Մարտ 30 - 2028,Ապրիլ 20
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2021,Փետրվար 11 - 2027,Փետրվար 11
ԽԱՆՈՒԹԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Դեկտեմբեր 25 - 2026,Դեկտեմբեր 28
ԵՐԿՈՒ ՀԱՐԿԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՊԱՐՍՊԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Նոյեմբեր 19 - 2029,Նոյեմբեր 19
ԱՅԳԵՏՆԱԿԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՐԻՍՊ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Նոյեմբեր 3 - 2027,Նոյեմբեր 10
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Հոկտեմբեր 21 - 2028,Հոկտեմբեր 20
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Սեպտեմբեր 30 - 2027,Սեպտեմբեր 16
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Սեպտեմբեր 15 - 2027,Սեպտեմբեր 8
ԱՐՏԱՔԻՆ ՇՐՋԱՆՑՈՂ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Սեպտեմբեր 11 - 2027,Սեպտեմբեր 8
ԽԱՆՈՒԹԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Սեպտեմբեր 11 - 2027,Սեպտեմբեր 23
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Սեպտեմբեր 4 - 2028,Սեպտեմբեր 14
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Օգոստոս 27 - 2029,Օգոստոս 31
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՐԻՍՊ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Օգոստոս 22 - 2028,Սեպտեմբեր 21
ԱՎՏՈՏՆԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Օգոստոս 12 - 2027,Օգոստոս 25
ՊԱՐՍՊԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
2020,Օգոստոս 7 - 2027,Հունվար 8
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
2020,Օգոստոս 1 - 2027,Օգոստոս 19
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
2020,Հուլիս 27 - 2029,Հուլիս 27
ԽԱՆՈՒԹԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
2020,Հուլիս 21 - 2027,Հուլիս 21
ԽԱՆՈՒԹԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
2020,Հուլիս 3 - 2028,Հուլիս 3
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Հունիս 10 - 2026,Հունիս 10
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Հունիս 1 - 2025,Մայիս 23
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2020,Մայիս 21 - 2025,Մայիս 21
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
2020,Մարտ 3 - 2027,Մարտ 26
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2019,Դեկտեմբեր 2 - 2025,Դեկտեմբեր 11
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
2019,Նոյեմբեր 26 - 2027,Նոյեմբեր 26
ԱՎՏՈՏՆԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
2019,Հոկտեմբեր 31 - 2026,Հոկտեմբեր 23
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԽՈՐԴԱՆՈՑԻ ԵՎ ՊԱՐՍՊԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
2019,Հոկտեմբեր 24 - 2026,Հոկտեմբեր 23
ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2019,Հուլիս 19 - 2025,Հուլիս 19
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
2019,Հուլիս 17 - 2026,Հուլիս 10
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
2019,Հուլիս 3 - 2025,Հուլիս 4
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2019,Հունիս 26 - 2025,Հուլիս 27
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2018,Մարտ 27 - 2028,Ապրիլ 13

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս կարող է հաշվառվել և հաշվառումից հանվել անհատ ձեռնարկատերը (ԱՁ)

Անձանց` որպես անհատ ձեռնարկատեր, պետական հաշվառումը

1. Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում՝

1) դիմում.

2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

2. Դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե դիմողը գործակալության համապատասխան աշխատակցին հայտնում է դիմումի լրացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ստորագրում է գործակալության աշխատակցի պատրաստած դիմումը՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով:

3. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն հանձնելու դեպքում դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե անձը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում անհրաժեշտ տեղեկությունները և հաստատում էլեկտրոնային ստորագրության միջոցով:

4. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում անձնագիր ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձնագրային տվյալները պատշաճ լրացվում են տեղեկատվական համակարգում, և տվյալների ճշտությունը հավաստվում է տեղեկատվական համակարգի կողմից այլ տվյալների բազաների, ներառյալ` էլեկտրոնային ստորագրության տվյալների բազայի հետ համադրելու միջոցով:

5. Տեղեկատվական համակարգն օրենսդրությամբ նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգում է այդ տեղեկատվության ճշտությունը` դրանք համադրելով համակարգում պահվող տեղեկատվության հետ, ինչպես նաև այլ տեղեկատվական բազաների հետ, և անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են պետական միասնական գրանցամատյանում: Տեղեկատվական համակարգը, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձին, օրենքով նախատեսված կարգով շնորհում է պետական հաշվառման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:

6. Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:

7. Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

8. Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

9. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու: Այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ: Սույն կետով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:

Անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը մերժելու հիմքերը

1. Անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`

1) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.

2) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.

3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

2. Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված թերության առկայության դեպքում անձին անմիջապես հնարավորություն է տրվում շտկելու կամ լրացնելու ներկայացված փաստաթղթերը, որից հետո իրականացվում է հաշվառումը:

4. Եթե անձը հրաժարվում է շտկել կամ լրացնել ներկայացված փաստաթղթերը, ապա անձի դիմումն ընդունելու օրվանից հետո` երկօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված դեպքում դիմումը անմիջապես գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:

5. Հաշվառման մերժման մասին որոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով (անձի կողմից էլեկտրոնային փոստի հասցե տրամադրելու դեպքում): Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունները

1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անձնագրային տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:

2. Այլ տեղեկատվության ինքնաշխատ եղանակով փոփոխության տեխնիկական հնարավորության դեպքում այդ տեղեկատվությունը նույնպես ենթակա է ինքնաշխատ եղանակով փոփոխման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ծավալներով: Այդ մասին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:

3. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի վերաբերյալ մնացած բոլոր տվյալների փոփոխությունը կատարվում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից համապատասխան դիմումի և փոփոխությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, ընդ որում` գործում է դիմումում նշված տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը:

4. Լիազորված անձի կողմից փոփոխությունների մասին դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:

5. Անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման տեղեկությունների փոփոխությունը իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:

Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար ներկայացվող փաստաթղթերը

1. Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ նրա լիազորած ներկայացուցիչը գործակալություն է ներկայացնում`

1) դիմում.

2) լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ.

3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:

2. Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն, մահվան փաստը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը: Մահվան փաստը հավաստող փաստաթուղթը պատճենի հետ համադրվելուց հետո վերադարձվում է այն ներկայացնողին:

3. Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն և անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը:

4. Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար գործակալություն են ներկայացվում`

1) դիմում.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը.

3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:

5. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին հաշվառումից հանելու կարգը

1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ դիմում ներկայացնելու համար սույն օրենքով լիազորված անձը կամ նրանց կողմից լիազորված անձը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն:

2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, դիմումը ներկայացնելու պահից որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը համարվում է պետական հաշվառումից հանված:

3. Եթե գործունեության դադարման համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը հանձնաժողովի կողմից ներառվել է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում, ապա գործակալությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում հանձնաժողովին` հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է հարցման ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանը այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այնպիսի պատասխան տալը, որում հստակորեն նշված չեն հարուցված և չավարտված վարույթի առկայությունը, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայությունը և դրանց կոնկրետ չափը, դիտվում է որպես հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:

4. Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառված անձը դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է հանձանաժողովի` դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ տված տեղեկանք առ այն, որ իր նկատմամբ բացակայում է հարուցված և չավարտված վարչական վարույթ, ինչպես նաև բացակայում են հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ, ապա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցումը չի ուղարկվում, և մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառված անձը, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառումից հանվում է անմիջապես դիմումը ներկայացնելու օրը:

5. Հանձնաժողովի կողմից անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին հավաստումը ստանալուց հետո գործակալությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը անմիջապես հանվում է հաշվառումից, ընդ որում, այդ դեպքում անձը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու օրվանից:

6. Անձին որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը հավաստվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթղթով (տեղեկանքով), որը համապատասխան գրառումը կատարելուց հետո` մեկօրյա ժամկետում, ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

7. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցմանը հանձնաժողովի կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթի կամ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին պատասխան ստանալու դեպքում հարցման պատասխանը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, անհատ ձեռնարկատիրոջը գործակալությունը ծանուցում է հաշվառումից հանելու մերժման մասին, որին կցվում է հանձնաժողովի` մերժման հիմք համարված պատասխանը: Մերժումը էլեկտրոնային փաստաթղթի ձևով ուղարկվում է անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկանունը մուտքագրելու պայմանով: Անձը համարվում է մերժման մասին պատշաճ ծանուցված ծանուցումը համացանցում հասանելի դառնալու պահից:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքով մերժում ստանալու դեպքում անձը իրավասու է հանձնաժողովի տրամադրած տեղեկանքը բողոքարկելու վարչական կարգով՝ հանձնաժողով, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Բողոքը բավարարելու կամ չավարտված վարչական վարույթն ավարտվելու և հանձնաժողովի նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու դեպքերում անձն իրավասու է կրկին դիմելու գործակալություն՝ հաշվառումից հանվելու համար:

Պետական Ռեգիստրի Կոտայք Տարածքային սպասարկման գրասենյակի հասցեն է` ք.Աբովյան, Ինտերնացիոնալ 5, 2207,  Պատասխանատու  անձՊետրոսյան Զոհրապ:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ԱՎՈՒՇՅԱՆ ԼԻԼԻԹ (Աշխատակազմի քարտուղար)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 27/07/2018
Թեմա Պետական Ռեգիստր
Իրավական հիմքը 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի ՙՙ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ՚՚ ՀՀ ՕՐԵՆՔԸ (ՀՕ-169) (Գ Լ ՈՒ Խ 6. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ)
Պահանջվող փաստաթղթերը 1. Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում՝ 1) դիմում, 2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է),3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: 2.Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ նրա լիազորած ներկայացուցիչը գործակալություն է ներկայացնում` 1) դիմում, 2) լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ, 3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner