Այսօր: Կիրակի, 28 Սեպտեմբերի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս գրանցվել ընդունելության համայնքի ղեկավարի մոտ

ԿԱՐԳ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

1.Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության  Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանում (այսուհետ՝ Համայնքապետարան) քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը:

2.Համայնքապետարանում  քաղաքացիների ընդունելության կազմակերպումն իրականացնում է Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ):

3.Համայնքապետարանում քաղաքացիների ընդունելության հերթագրումն իրականացվում է Աշխատակազմի մասնագետի կողմից:

4.Համայնքապետարանում ընդունելությանը  հերթագրվելու համար քաղաքացիները կարող են դիմում ուղարկել փոստով, byureghavan.kotaq@mta.gov.am կամ byureghavan@mail.ru էլեկտրոնային փոստերով, կամ դիմել համայնքապետարանի Աշխատակազմ:

5.Համայնքապետարանում քաղաքացիների ընդունելությունն իրականացնում է համայնքի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համայնքի ղեկավարի տեղակալը:

6.Համայնքապետարանում քաղաքացիների ընդունելությանը համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կարող են մասնակցել համայնքապետարանի համապատասխան աշխատակիցները, ավագանու անդամները՝ ցանկությամբ:

7.Քաղաքացիների ընդունելությունն  իրականացվում է յուրաքանչյուր  շաբաթվա ուրբաթ օրը՝ ժամը 11:00-13:00-ն, իսկ բնակիչների հրատապ հարցերի դեպքում՝ ցանկացած օր:  Բյուրեղավան համայնքի Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի բնակիչների ընդունելությունը կազմակերպվում է նաև տվյալ բնակավայր համայնքի ղեկավարի ֆիքսված այցելությունների օրերին:

8.Քաղաքացիների ընդունելության քարտերը կամ դիմումները  ստացման օրը գրանցվում են համայնքապետարանի Աշխատակազմի քաղաքացիների ընդունելության հաշվառման գրանցամատյանում և համայնքապետարանի byureghavan-kotayk.am  պաշտոնական կայքում:

9.Ընդունելության մատյանում գրանցվում են ընդունելության օրը, քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, ներկայացվող հարցի բովանդակությունը, իսկ հետագայում նաև՝ լուծման  ընթացքը :

10.Քարտերը՝ համայնքի ղեկավարի մակագրությունից, հանձնարարականից հետո,  պատասխանատու մասնագետի կողմից ստորագրությամբ հանձնվում են Աշխատակազմի  համապատասխան աշխատողին ՝ կատարողին :

11. Մակագրված քարտի հիման վրա Աշխատակազմի  համապատասխան աշխատողն  ուսումնասիրում է բարձրացված հարցերը և ներկայացնում է առաջարկներ հարցերի լուծման ուղղությամբ:

12.Քննարկված առաջարկները  և հնարավոր լուծումները  ներկայացվում են համայնքի ղեկավարին:

13.Հարցը լուծում ստանալուց հետո գրավոր կամ բանավոր պատասխանվում է քաղաքացուն և հանվում  հսկողությունից: 

 

Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի հասցեն է` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք: Աշխատակազմի քարտուղար՝ Լիլիթ Ավուշյան:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՍԱՀՐԱՏՅԱՆ ԱՆՆԱ (Առաջատար մասնագետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 15/07/2020
Թեմա Քաղաքապետարան
Իրավական հիմքը ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 117-Ա Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner