Խնամակալ կամ հոգաբարձու ճանաչվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:
Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին: Գործը հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելուց հետո, բնակչից պահանջվում է օրենքով պահանջվող համապատասխան փաստաթղթեր`
1. դիմողի անձնագիրը և նրա պատճեն,
2. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծննդյան վկայականները,
3. խնամակալ նշանակվող անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք,
4. տեղեկանք իր և երեխաների բնակության վայրի մասին,
5. անձին անգործունակ ճանաչելու կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ:
6. ՀՀ Կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի վերաբերյալ ամբուլատոր քարտից քաղվածք:
Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է (նպատակահարմար է դիմումատուի մասնակցությամբ), անհրաժեշտության դեպքում կատարվում է դիմումատուի և խնամակալի կյանքի պայմանների հետազոտում, և տալիս է իր եզրակացությունը: Որից հետո դիմումը համայնքի ղեկավարի որոշմամբ բավարարվում կամ մերժվում է: Վերջինիս դեպքում, օրենքով սահմանված կարգով, բնակիչը կարող է բողոքարկել դատական կարգով: Որոշման մեկ օրինակը տրվում է բնակչին, իսկ մյուս օրինակը պահվում է քարտուղարությունում:
Բյուրեղավան համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հասցեն է` Վազգեն Ա Վեհափառի փողոց, համայնքապետարան, 13 սենյակ: