Այսօր: Կիրակի, 28 Սեպտեմբերի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ստանալ փաստաթղթի պատճենը կամ կրկնօրինակը համայնքի արխիվից

Համայնքի արխիվից փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է դիմել համայնքապետարան` գրավոր կամ բանավոր ձևով: Արխիվավարի կողմից ստուգվում է բնակչի ինքնությունը և ճշտվում է նրա իրավասությունը տվյալ արխիվային փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար: Ճշտումից հետո փնտրվում է փաստաթուղթը` հայտնաբերման դեպքում բնակչի կողմից վճարվում է տեղական վճար 900105202064 հաշվեհամարով` յուրաքանչյուր փաստաթղթի համար 1000դրամ: Այնուհետև պատրաստվում է պահանջվող փաստաթղթից 2 օրինակ: Կրկնօրինակները ներկայացվում են աշխատակազմի քարտուղարին` հաստատվելու համայնքապետարանի կնիքով և տրվում է «Իսկականի հետ ճիշտ է» մակագրություն: Փաստաթղթի բնօրինակն արխիվացվում է: Արխիվից փաստաթղթերի տրամադրման մատյանում նշվում է տրված փաստաթղթի համարը, տեսակը, ստացողի անունը, ազգանունը և ստորագրությունը: Բնակչի ստորագրությամբ նրան է հանձնվում փաստաթղթի մեկ օրինակը: Փաստաթղթի 2-րդ օրինակը վճարման անդորրագրին կից արխիվացվում է:

Բյուրեղավանի համայնքապետարանի  հասցեն է` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան , Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք 

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ԱՎՈՒՇՅԱՆ ԼԻԼԻԹ (Աշխատակազմի քարտուղար)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 22/02/2019
Թեմա Արխիվացված փաստաթղթեր
Իրավական հիմքը ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՙՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՚՚N 61-Ն ՈՐՈՇՈՒՄ
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner