2018 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի 1-ի փողոց 13 հասցեի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Բյուրեղավան համայնքում գտնվող Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի 3-րդ տեղամաս օգտակար հանածոյի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ (1-ի փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան մինչև 2018 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը՝ 9:00-18:00:
Հեռախոս՝ (0222) 65203
Էլ. փոստ` byureghavan@mail.ru